Դատարանը կալանավորեց ՀՀ ՊՆ փոխգնդապետին (տեսանյութ)

Երեկ՝ փետրվարի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մհերյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզում հաշվառված, սակայն Վաղարշապատ քաղաքում բնակվող 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, և Մ. Կյուրեղյանը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» (ժողովորդին հայտնի Միլիցեքի բանտ) քրեակատարողական հիմնարկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության ավագ քննիչ Մհերյանի որոշմամբ ձերբակալվել էր Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում էր փետրվարի 22-ին իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու, այնուհետև սպանվածի հարազատների և տան ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, որից հետո հանցագործության գործիք ավտոմատը թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի:

Սակայն կարճ ժամանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել էին ոստիկանության Վաղաշապատի բաժին:

Արդեն Վաղարշապատի ոստիկանները նրան ներկայացրել էին Հայաստանի քննչաական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը տեղի էր ունեցել վաղ առավոտյան, իսկ կասկածյալ Մ. Կյուրեղյանը սպանության ժամանակ եղել էր զինվորական համազգեստով, իրավապահներին էլ հայտնել էր, որ ինքը նախկին զինվորական է. կոչումով՝ փոխգնդապետ:

Նա նախկինում եղել էր դատապարտված՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ երբ սպանել էր Գ. Խալաթյանին, այնուհետև կրակոցներ էր արձակել ընտանիքի անդամների, այդ թվում՝ կնոջ և անչափահաս երեխաների ուղղությամբ, վերջիններս մի կերպ էին փրկվել տականքի կողմից արձակած կրակոցներից, սակայն նրանք եղել էին հոգեբանական ծանր ապրումների մեջ, և ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարականով Վաղարշապատ էին ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայողները՝ Նելլի Դուրյանի և հոգեբանի գլխավորությամբ:

դիտվել է 1055 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am