Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ իր անունը հեռու պահելով Մարտի 1-ից․քննարկում (video)

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ այս իշխանությունները Մարտի 1-ի դեպքերի հետևանքով տուժողների իրավահաջորդներն են, ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը Մարտի 1-ի ցավալի իրողությունները, որպես քաղաքական խաղաքարտ է օգտագործում։ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ այս մասին ասել է Մուրազին՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով դատավարությանը։

Խոսելով օրերս իրենց կայքում տեղ գտած Մարտի 1-ի դեպքերին վերաբերող նոր տեսաձայնագրությունների մասին՝ Բորիս Մուրազին ասել է․ «Չեմ բացահայտի՝ ինչպես են այդ տեսաձայնագրությունները հայտնվել մեր ձեռքի տակ, բայց վստահաբար կասեմ, որ այդ կադրերը եղել են նաև որոշներին սպասարկող լրատվամիջոցների ձեռքում, պարզապես դիտավորությամբ հանվել են այն հատվածները, որտեղ երևում են քաղաքացիների շրջանում զինված մարդիկ»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը նշել է, որ իրենց տեսանյութեր են տրամադրել նաև քաղաքացիներ, որոնք երկար ժամանակ վախեցել են այդ տեսաձայնագրությունները տրամադրել որևէ մեկին․ «Մեզ են տրամադրվել տեսանյութեր, որտեղ ոչ միայն հստակ երևում են կրակողները, այլև նկատվում է՝ ինչպես են ցուցարարներն օգտագործում դյուրավառ նյութեր, որոնք նետում են ոստիկանների ուղղությամբ»։

Ըստ Մանթաշյանի՝ երբ ՀՀ վարչապետն ասում է, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է, պետք է հստակ իմանանք, ովքեր են սպանել Մարտի 1-ի իրադարձությունների տասը զոհերին։

Մանթաշյանը սուտ է համարում այն տեսակետը, որ տասը տարի շարունակ ասել են՝ Մարտի 1-ին ցուցարարները քնած էին, ոստիկանները հարձակվեցին․ «Հայտնված տեսագրությունները ցույց են տալիս՝ ինչպես են քաղաքացիները հարձակվում ոստիկանների վրա և այսօրվա հայտնի հանրային գործիչներն էլ սադրում և մարդկանց հույզերի վրա ազդում»։

Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ Մարտի 1-ին անհրաժեշտ էին զոհեր, որովհետև նման հեղափոխությունների մեխը զոհերն են, որն ավելի է գրգռում մարդկանց հույզերը։

Հավելելով Նարեկ Մանթաշյանին՝ Բորիս Մուրազին նշել է․ «Թող տպավորություն չլինի, որ Մարտի 1-ին ոստիկանության գործողություններն արդարացնում ենք, բայց ճշմարտության համար պետք չէ միայն ոստիկանին թիրախավորել»։

Հռետորական հարց բարձրացնելով՝ ի վերջո ու՞մ էին ձեռնտու Մարտի 1-ի դժբախտ իրողությունները, Բորիս Մուրազին համոզված ասել է․ «Հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք չէին սպանությունները և կար Սերժ Սարգսյան, որը պետք է նախագահեր, ում ևս ձեռնտու չէր։ Բնականաբար, ոչ ոք չի ցանկանա սպանություններով գալ իշխանության»։

Հարցին՝ ինչու՞ Սերժ Սարգսյանի իշխանությունը չբացահայտեց Մարտի 1-ը, Նարեկ Մանթաշյանն ասել է․ «Մենք ունենք «Յոթի» գործը, որի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր։ Չեմ կարող ասել՝ հետո եղան պայմանավորվածություններ, թե ոչ, բայց շուտով ընդհատակի դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանը, կարճ կրում պատիժն ու մտնում ակտիվ քաղաքականություն»։

Բորիս Մուրազին էլ նշել է, որ Սերժ Սարգսյանն այն նախագահներից էր, ով սիրում էր նաև ընդդիմադիր գործիչների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել․ «Հասարակությունը այն վիճակում էր, որ իշխանության կողմից ցանկացած բացահայտում կեղծիք էր համարվելու։ Այնպես չէ, որ իշխանությունն անմեղ է Մարտի 1-ի դեպքերի հարցում, դրա համար էլ կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը գնում էր հասարակության մեջ նեգատիվը մեղմացնելու ճանապարհով»։

Ըստ Բորիս Մուրազիի՝ 2008թ․ հետո, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ընդդիմության առաջնորդը, նա մշտապես պայմանավորվածությունների մեջ է եղել իշխանության հետ։

դիտվել է 5219 անգամ
Լրահոս
Ձեր օրինակով ցույց տվեցիք մեր հասարակության անորակությունն ու անողնաշարությունը. Դեմոյան Հարմար պահի Ադրբեջանը կարող է ուժային եղանակով «ապահովել» Հայաստանի հանձն առած այդ պարտավորությունը Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում. մասնագետներ Զուրաբյանը Փաշինյանի հայտարարության առնչությամբ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր Պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքում․ հայրը և որդին հոսպիտալացվել են, զոհ կա Իսրայելը ուժեղացրել է Գազա քաղաքի ռմբակոծությունը «Մեր ձևով» շարժման մեկնարկը․ խոստումներից դեպի իրական գործողություններ Между Францией и Италией вспыхнул дипломатический скандал Փաշինյանի բացահայտ ավտորիտարիզմը, այն արձանագրում է վտանգների մասին․ քաղաքագետ Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի հարցով խաղաղության գործընթացում․ Ֆիդան Հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, վիրավորներ կան․ վարորդը սթափ չէր Ոչ ոք չի կարող զրկվել իր երկիր մուտք գործելու իրավունքից․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության Հոգեբուժարանից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործը բռնվեց 20 կարևորագույն ծրագրեր, որոնք իրականացվել են Գարեգին Բ Կաթողիկոսի ջանքերով Ազատամարտիկ Սարգիսը այսօր քաղբանտարկյալ է․ իրավապաշտպան Պետական բյուջեն կառավարվում է այնպես, ինչպես շատերը կառավարում են իրենց անձնական բյուջեն․ Առաքելյան Ադրբեջանական մամուլը նոր դավադրություն է փնտրում Կիևում Ադրբեջանի դեսպանատան մոտ հարձակման մեջ Տեղի կունենա Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհադեսը․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am