Էրդողանը հակառուսական հայտարարություններով Բաքվում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանեց Բաքու: Էրդողանին Բաքվի օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այսօր Բաքվում նախագահներ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ կայանալու է Թուրքիա-Ադրբեջան համագործակցության խորհրդի ութերորդ նիստը:
Ակնկալվում է, որ նիստի ընթացքում պատվիրակությունները կքննարկեն երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում է նախատեսված:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով է Ադրբեջան ժամանել, երկու երկրների նախագահների մասնակցությամբ Բաքվում այսօր նախատեսված է Թուրքիա-Ադրբեջան համագործակցության խորհրդի 8-րդ նիստը, որի շրջանակում կողմերը պլանավորում են քննարկել երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները, ինչպես նաև ստորագրել մի շարք առևտրային համաձայնագրեր: Խոսվում է նաև ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրերի ստորագրության մասին:

Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությունից տեղեկացրել են, որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած խորհրդի նիստը տեղի է ունենալու Բաքվում, դրան մասնակցելու են երկու երկրների կառավարության անդամները: Խորհրդի նիստում քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերություններն ու համագործակցության խորացման հնարավորությունները:
Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ: Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականին Թուրքիայի Իզմիր քաղաքում:

Մինչև Ադրբեջան ուղևորվելն Անկարայում տված մամուլի ասուլիսում Էրդողանն ասել է, որ փետրվարի 26-ին Ռուսաստանից պատվիրակություն է ժամանելու Թուրքիա՝ շարունակելու Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակի շուրջ բանակցությունները:

Էրդողանը Ադրբեջան մեկնելուց առաջ հանդես է եկել հակառուսական հայտարարություններով: Նա Ադրբեջան կատարելիք այցից առաջ Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցում նշել է, որ Թուրքիան կողմնակից է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի շուտափույթ կարգավորմանը: «Մենք չենք կարող անուշադրության մատնել Բաշար Ասադի կողմնակիցների սադրանքները Իդլիբում և մեր սահմաններին մոտեցող ներգաղթյալների ալիքը»,-ասել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Բաշար Ասադի «ռեժիմին» Իդլիբում:

Էրդողանը տեղեկացրել է նաև, որ փետրվարի 26-ին ռուսական պատվիրակությունը կգա Թուրքիա` քննարկելու իրավիճակն Իդլիբի անվտանգության գոտում: Նա նաև ասել է, որ դեռևս վաղ է խոսել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի` քառակողմ գագաթնաժողով կազմակերպելու ամսաթվի շուրջ համաձայնության մասին: «Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մենք պայմանավորվել ենք հանդիպել ամենաուշը մարտի 5-ին: Բանակցությունների վայրը կարող է լինել Ստամբուլը կամ Անկարան: Դա նշանակություն չունի: Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կշարունակենք քննարկել Իդլիբի ճանապարհային քարտեզը: Կքննարկենք և կվերացնենք հնարավոր թերությունները»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ բացի Իդլիբի հարցից, Թուրքիան Ռուսաստանի հետ ակտիվ շփումների մեջ է նաև Լիբիայի հարցում: «Առաջին հերթին պետք է կարգավորել այն, ինչ տեղի է ունենում Իդլիբում: Այդ թեման մենք քննարկում ենք բարձր մակարդակով: Բացի պարոն Պուտինի հետ երկխոսությունից, սիրիական թեման քննարկում են նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու պաշտպանության նախարարները: Ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում է նաև լիբիական թեման: Խալիֆա Հաֆթարը Արաբական Միացյալ Էմիրությունների դրածոն է: Ցավոք, Ռուսաստանը նույնպես ներկա է Լիբիայում 2500 զինյալներով: Գումարը տրամադրում է Աբու-Դաբին»,-ասել է Էրդողանը:

Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները:

Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3525 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am