Նոր բախում. Ռուս-թուրքական զորքերը՝ ճակատ-ճակատի

Էրդողանն ու Պուտինն ամիսներ առաջ եղբայրության ու բարեկամության խոստումներ էին տալիս միմյանց, այսօր՝ լիովին այլ իրավիճակ է ստեղծվել:

Թուրքիայի նախագահը նախօրեին հայտարարել է, թե մարտի 5-ին հանդիպելու է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին` քննարկելու Իդլիբում ստեղծված իրավիճակը, ուր այժմ երկու երկրների զինված ուժերը փաստացի միմյանց դեմ են դուրս եկել` պաշտպանելով հակադիր ճամբարների:

Սիրիայի կառավարական բանակը` ռուսների աջակցությամբ, տարեսկզբից պայքարում է Իդլիբը գրավելու համար, որը ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է: Թուրքիան, իր հերթին, աջակցում է Ասադի ընդդիմադիրներին: Երեկ, երբ Ասադի զորքերը` ռուսների օգնությամբ, փորձել են առաջ տանել դիրքերը, թուրքական բանակը ևս մեկ զինվոր է կորցրել: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Իդլիբի շուրջ շարունակվող մարտերում թուրքական բանակի 16 զինվոր է զոհվել, ավելի քան մեկ տասնյակը` վիրավորվել:

Էրդողանն ավելի վաղ պնդել էր, թե վրեժխնդիր են լինելու կորուստների համար, երեկ էլ պնդել է` Պուտինի հետ հեռախոսազրույցում կրկնել է իր դիրքորոշումը: Մարտին նախատեսված հանդիպմանը ներկա կլինեն նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցում համաձայնության չեն եկել սիրիական Իդլիբի շուրջ, որտեղ նախօրեին ռուսական ու թուրքական զորքերը փաստացի միմյանց դեմ էին դուրս եկել՝ պաշտպանելով հակադիր ճամբարների:
Անկարան աջակցում է ընդդիմադիրներին, Մոսկվան՝ Սիրիայի նախագահ Ասադին, ով մի քանի շաբաթ է՝ կատաղի մարտեր է մղում ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրը՝ Իդլիբը գրավելու համար: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Ռեջեփ Էրդողանը երեկ կրկին հորդորել է Պուտինին «զսպել Ասադի առաջխաղացումը», Պուտինն իր հերթին պնդել է՝ թիրախում ահաբեկչական խմբավորումներն են, ինչպես նաև ընդգծել «Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը»:

Օրերս մարտերում թուրքական բանակը երկու զինվոր է կորցրել, ևս հինգը վիրավոր են: Ավելի վաղ նախագահ Էրդողանը սպառնացել էր վրեժխնդիր լինել սեփական զինվորների ու դաշնակիցների համար, անկախ այն հանգամանքից՝ ով կլինի հարձակման հեղինակը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը մի քանի օր առաջ արդեն փաստացի միմյանց դեմ դուրս եկան Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբում, որտեղ Բաշար Ասադի կառավարական բանակն ու ընդդիմությունը մի քանի շաբաթ է՝ կատաղի մարտեր են մղում:

Ըստ պաշտոնական հաղորդումների, թուրքական հրետանին ցամաքից է աջակցել սիրիացի ընդդիմադիրներին, որոնք փորձել են ետ բերել վերջին օրերին կորցրած դիրքերը: Ռուսներն, իրենց հերթին, օգնության են հասել Ասադի բանակին՝ օդուժի հարձակումներով: Թուրքական կողմը երկու զինվոր է կորցրել, ևս հինգը վիրավոր են:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր՝ որևէ բանի առաջ չեն կանգնի, եթե իրենց զինվորների գլխից մազ անգամ պակասի: «Եթե մեր զինվորները կամ դաշնակիցները հարձակման ենթարկվեն, վրեժխնդիր կլինենք, անկախ այն հանգամանքից՝ ով է հարձակվել: Մեր զինվորների անվտանգությունն Իդլիբում այս պահին երաշխավորված չէ, ուստի որևէ մեկը չի կարող մեզ արգելել, որ ինքներս դրանով զբաղվենք», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։

Ռուս-թուրքական հնարավոր առճակատումից խուսափելու համար երկու կողմի դիվանագետները մի քանի շաբաթ է՝ բանակցում են, նախագահներն էլ մի քանի հեռախոսազրույց են ունեցել, բայց՝ ապարդյուն: «Պուտինի հետ չհասնելով համաձայնության՝ Էրդողանը կրկին դաշնակիցներ է փնտրում օվկիանոսից այն կողմ», - փաստում է արևմտյան մամուլը: Bloomberg լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, հաղորդում է՝ Անկարան Ամերիկայի օգնությանն է դիմել, խնդրելով Patriot զենիթահրթիռային համակարգեր տեղադրել Սիրիայի հետ սահմանին:

Վաշինգտոնն չի մեկնաբանել այս տեղեկությունները, որևէ դիրքորոշում չի հայտնել, Թուրքիայի պաշտպանության նախարարը, սակայն, երեկ CNN Turk-ի հետ զրույցում չի թաքցրել՝ ռազմական գործողություններում կարող է նաև ամերիկյան կողմը ներգրավվել: Հուլուսի Աքարը, սակայն, ընդգծել է՝ աջակցությունը կարող է լինել միայն օդային։ «Մեր երկիրը հրթիռային հարձակումների սպառնալիքի տակ է, մեզ կարող է պետք գալ ամերիկյան Patriot-ների աջակցությունը», - ասել է Հուլուսի Աքարը։

Ռազմական փորձագետները փաստում են՝ այս համակարգերն իսկապես անհրաժեշտ են Թուրքիային, որը խոստանում է ամեն գնով աջակցել Իդլիբում կենտրոնացած իր դաշնակիցներին: Նախկինում այս տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունները վկայում են՝ կողմերից որևէ մեկը չի կարող հաջողության հասնել առանց օդուժի աջակցության, ուստի Թուրքիան ստիպված է գործի դնել իր կործանիչները: Մյուս կողմից, հստակ է՝ եթե թուրքական բանակի F-16-երը մտնեն Սիրիայի օդային տարածք, կհանդիպեն ոչ միայն Ասադի կառավարական բանակի, այլև՝ ռուսական ռազմական ինքնաթիռների դիմակայությանը:

Բախումների կենտրոնում հայտնված Իդլիբը երկու կողմի համար էլ ռազմավարական նշանակություն ունի: Հալեպից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող նահանգը Ասադի ընդդիմադիրների վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է, և եթե կառավարական զորքերը դուրս մղեն նրանց, Ասադը կարող է վերջակետ դնել արդեն շուրջ 8 տարի շարունակվող ներքաղաքական պատերազմին: Բացի այդ, հաղթանակը կարող է նաև հսկայական տնտեսական օգուտներ բերել, քանի որ այստեղով են անցնում Սիրիայի տրանսպորտային համակարգի հիմքում ընկած երկու առանցքային մայրուղիները:

Թուրքիան, իր հերթին, Իդլիբը համարում է սեփական ազդեցության գոտի, ըստ հաղորդումների, այստեղ տեղակայված ընդդիմադիրները տարիներ շարունակ ոչ միայն ռազմական ու ֆինանսական աջակցություն են ստացել Անկարայից, այլև՝ վերապատրաստում անցել թուրքական ճամբարներում: «Մենք մեր դաշնակիցներից երես չենք թեքելու», - նախօրեին հայտարարել էր նախագահ Էրդողանը, զգուշացնելով՝ ռազմական լայնածավալ գործողությունները օրերի հարց են:

Կրքերը հանդարտեցնելու համար խնդրին միջամտել են Ֆրանսիան ու Գերմանիան, նախագահ Էմանյուել Մակրոնն ու կանցլեր Անգելա Մերկելն օրեր առաջ հեռախոսազրույցներ էին ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների հետ՝ առաջարկելով նստել բանակցային մեկ սեղանի շուրջ:

Սակայն մարտի 5-ին նախատեսված բարձր մակարդակի բանակցություններին անդրադառնալով Էրդողանն ասել է, թե Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպման համար դեռևս վերջնական համաձայնություն չկա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4429 անգամ
Լրահոս
Մի կառույցը կարճեց Թամամյանի գործը, մյուսը նոր գործ է հարուցում 2008-ի մարտի 1-ին առնչվող. Ժողովուրդ 12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ» Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է. «Հրապարակ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Իշխանությունը կորցնելու վախերի մեջ ապրողը Սպանվածը  հասարակ ընտանիքի տղա էր Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը Խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից Դատախազությունը հերքում է՝ Եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am