Իրանը հայտարարել է նավթի արդյունահանման ծավալների սառեցման ծրագրերին միանալու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Press TV հեռուստաալիքը, այս մասին վկայում են Իրանի ազգային նավթային ընկերության` միջազգային կապերով տնօրեն Մոհսեն Քամսարիի խոսքերը:
Նրա խոսքով` երկրում հասել են նավթի արդյունահանման ցանկալի մակարդակին: Քամսարին ընդգծել է, որ այժմ արդյունահանման ծավալը օրական կազմում է 4.2 մլն բարել: Դա հենց այն թիվն է, որին խորհուրդ էր տալիս հասնել Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն:
Իրանում նավթի արդյունահանման ծավալները կտրուկ կրճատվել են 2012-ին, երբ երկրի միջուկային ծրագրի պատճառով ԱՄՆ-ն և ԵՄ-ն նավթային էմբարգո սահմանեցին: Իսկ 2016-ի սկզբին պատժամիջոցները վերցվեցին:
Նշենք, որ ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված հանդիպմանը նախատեսվում էր նավթի արդյունահանման սառեցման մասին համաձայնագիր ստորագրել: Սակայն գործարքը չկնքվեց, քանի որ Սաուդյան Արաբիան հրաժարվեց ստորագրել այն առանց Իրանի մասնակցության:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը