Մարտի 1-ին ընդդիմությանը պետք էին զոհեր, որպեսզի ավելի գրգռեին հասարակության հույզերը․ Նարեկ Մանթաշյան. տեսանյութ

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ այս իշխանությունները Մարտի 1-ի դեպքերի հետևանքով տուժողների իրավահաջորդներն են, ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը Մարտի 1-ի ցավալի իրողությունները, որպես քաղաքական խաղաքարտ է օգտագործում։ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ այս մասին ասել է Մուրազին՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով դատավարությանը։

Խոսելով օրերս իրենց կայքում տեղ գտած Մարտի 1-ի դեպքերին վերաբերող նոր տեսաձայնագրությունների մասին՝ Բորիս Մուրազին ասել է․ «Չեմ բացահայտի՝ ինչպես են այդ տեսաձայնագրությունները հայտնվել մեր ձեռքի տակ, բայց վստահաբար կասեմ, որ այդ կադրերը եղել են նաև որոշներին սպասարկող լրատվամիջոցների ձեռքում, պարզապես դիտավորությամբ հանվել են այն հատվածները, որտեղ երևում են քաղաքացիների շրջանում զինված մարդիկ»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը նշել է, որ իրենց տեսանյութեր են տրամադրել նաև քաղաքացիներ, որոնք երկար ժամանակ վախեցել են այդ տեսաձայնագրությունները տրամադրել որևէ մեկին․ «Մեզ են տրամադրվել տեսանյութեր, որտեղ ոչ միայն հստակ երևում են կրակողները, այլև նկատվում է՝ ինչպես են ցուցարարներն օգտագործում դյուրավառ նյութեր, որոնք նետում են ոստիկանների ուղղությամբ»։

Ըստ Մանթաշյանի՝ երբ ՀՀ վարչապետն ասում է, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է, պետք է հստակ իմանանք, ովքեր են սպանել Մարտի 1-ի իրադարձությունների տասը զոհերին։

Մանթաշյանը սուտ է համարում այն տեսակետը, որ տասը տարի շարունակ ասել են՝ Մարտի 1-ին ցուցարարները քնած էին, ոստիկանները հարձակվեցին․ «Հայտնված տեսագրությունները ցույց են տալիս՝ ինչպես են քաղաքացիները հարձակվում ոստիկանների վրա և այսօրվա հայտնի հանրային գործիչներն էլ սադրում և մարդկանց հույզերի վրա ազդում»։

Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ Մարտի 1-ին անհրաժեշտ էին զոհեր, որովհետև նման հեղափոխությունների մեխը զոհերն են, որն ավելի է գրգռում մարդկանց հույզերը։

Հավելելով Նարեկ Մանթաշյանին՝ Բորիս Մուրազին նշել է․ «Թող տպավորություն չլինի, որ Մարտի 1-ին ոստիկանության գործողություններն արդարացնում ենք, բայց ճշմարտության համար պետք չէ միայն ոստիկանին թիրախավորել»։

Հռետորական հարց բարձրացնելով՝ ի վերջո ու՞մ էին ձեռնտու Մարտի 1-ի դժբախտ իրողությունները, Բորիս Մուրազին համոզված ասել է․ «Հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք չէին սպանությունները և կար Սերժ Սարգսյան, որը պետք է նախագահեր, ում ևս ձեռնտու չէր։ Բնականաբար, ոչ ոք չի ցանկանա սպանություններով գալ իշխանության»։

Հարցին՝ ինչու՞ Սերժ Սարգսյանի իշխանությունը չբացահայտեց Մարտի 1-ը, Նարեկ Մանթաշյանն ասել է․ «Մենք ունենք «Յոթի» գործը, որի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր։ Չեմ կարող ասել՝ հետո եղան պայմանավորվածություններ, թե ոչ, բայց շուտով ընդհատակի դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանը, կարճ կրում պատիժն ու մտնում ակտիվ քաղաքականություն»։

Բորիս Մուրազին էլ նշել է, որ Սերժ Սարգսյանն այն նախագահներից էր, ով սիրում էր նաև ընդդիմադիր գործիչների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել․ «Հասարակությունը այն վիճակում էր, որ իշխանության կողմից ցանկացած բացահայտում կեղծիք էր համարվելու։ Այնպես չէ, որ իշխանությունն անմեղ է Մարտի 1-ի դեպքերի հարցում, դրա համար էլ կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը գնում էր հասարակության մեջ նեգատիվը մեղմացնելու ճանապարհով»։

Ըստ Բորիս Մուրազիի՝ 2008թ․ հետո, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ընդդիմության առաջնորդը, նա մշտապես պայմանավորվածությունների մեջ է եղել իշխանության հետ։

դիտվել է 770 անգամ
Լրահոս
2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am