Կորոնավիրուսի հետևանքները Հայաստանում

Հայաստանի կառավարությունը որոշել է երկու շաբաթով փակել Իրանի հետ ցամաքային սահմանը։ Օդային հաղորդակցության հետ կապված ևս որոշակի սահմանափակումներ կմտցվեն։

Կորոնավիրուսի պատճառով Իրանի սահմանի ժամանակավոր փակումը և օդային փոխադրումների սահմանափակումը Հայաստանի համար տնտեսական խնդիրներ են առաջացնելու: Խնդիրն, անշուշտ, համաճարակային անվտանգությունը տնտեսական օգուտների հետ համեմատելը չէ. տնտեսական որևէ օգուտ չի կարող ավելի կարևոր լինել քան առողջությունը: Մինչև սահմանի փակումը Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիները կարող են վերադառնալ, ինչպես նաև Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները առանց որևէ սահմանափակման վերադարձի հնարավորություն կունենան։ Բեռնափոխադրումները ևս չեն դադարեցվի, սակայն բեռնատարների վարորդների նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանվելու։ Ժամանողները 14 օր հսկողության տակ են գտնվելու, անցնելու են համապատասխան հետազոտություններ:


Իսկ տնտեսական վտանգներն ակնհայտ են. առաջիկայում հարևան Իրանում նշվելու է Նովրուզը: Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` այդ շրջանում Իրանից դեպի Հայաստան մեծաքանակ զբոսաշրջիկներ էին այեցելում մեր երկիր: Նովրուզի շրջանում վերջին տարիներին մինչև 20 հազար իրանցի է ժամանել Հայաստան միջինում: Այս տարի ևս մեծ հոսք էր սպասվում։

Նովրուզի տոնական օրերը մարտի երկրորդ տասնօրյակից են մեկնարկում: Տեսականորեն, մինչ այդ արգելքը կարող է վերացվել, բայց, հաշվի առնելով այն փաստը, որ այլ երկրներում վիրուսով պայմանավորված սահմանափակումները նման ժամկետներում չեն վերացել, ռիսկերի վտանգը զբոսաշրջիկների հետ կապված չի վերանում:
Խնդիրը միայն զբոսաշրջիկները չեն: Իրանը Հայաստանի համար ոչ միայն կարևոր տնտեսական գործընկեր է, այլև արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորություններից մեկը։ Իրանի տարածքով է իրականացվում Հայաստանի արտաքին առևտուրը` Պարսից ծոցից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և որոշ այլ երկրներ: Էմիրատներից ներկրում ենք տեքստիլ, կահույք, կենցաղային տեխնիկա, իսկ Իրանից` պլաստիկ իրերի համար հումք, կենցաղային ապրանքներ ։

Եթե իրավիճակը սրվի այնքան, որ Հայաստանը ստիպված լինի սառեցնել նաև բեռնափոխադրումները, հայկական բիզնեսը լուրջ վնասներ կկրի, ներքին շուկայում կարող է որոշ ապրանքների գների բարձրացում դիտվել:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1403 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am