Օբաման կոչ է անում համագործակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում
Սպիտակ տունը հայտնել է,որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծիք է հայտնել,թե ԴԱԻՇ խմբավորման ոչնչացումը հնարավոր է միայն գործընկերների հետ լայն համագործակցության ծավալման դեպքում: «Նախագահն ընդգծել է, որ ԴԱԻՇ-ի ոչնչացման համար այսուհետ ևս հարկավոր է կոորդինացիա ու փոխհամաձայնություն գործընկերների լայն շրջանակի հետ գլոբալ մասշտաբով: ԱՄՆ-ը հետագայում ևս վճռականորեն կգլխավորի ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիայի միասնական ջանքերը: Օբաման պահանջել է իր ադմինիստրացիայից ակտիվացնել համագործակցությունը ռազմական ոլորտում՝ կանխելու ԴԱԻՇ-ի տարածումը Սիրայի ու Իրաքի սահմաններից դուրս, ինչպես նաև փակել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները »,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
