Արտակարգ իրավիճակ. 4 հարկանի շենքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել

Արդեն տեւական ժամանակ է, ինչ արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում: Կոյուղաջրերը անարգել լցվում են թաղամասի Մեքենաշինարարների թիվ 37 շենքի նկուղ:

SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ կոյուղաջրերը, լցվելով նկուղ, ոչ միայն գարշահոտություն են տարածում, ստեղծելով համաճարակի վտանգ, այլ նաեւ կեղտաջուրն այնքան է բարձրացել, որ հասել է նկուղում տեղադրված էլեկտրական վահանակներին, ինչի հետեւանքով էլեկտրական վահանակը ամեն րոպե կարող է պայթել: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. «Արդեն քանի տարի է, էս վիճակն է, ամեն անգամ զանգում ենք, գալիս են, իբր բացում կոյուղին, բայց իրենց գնալուց հետո նույն վիճակն է շենքում: Կեղտաջուրը այնքան է լցվել նկուղ, որ հասել է տոկերի շտերին, ամեն րոպե կարա պայթի: Քանի օր ա, զանգում ենք «Վեոլիա ջուր» ընկերություն, բայց ոչ գալիս են, ոչ մարդ ուղարկում: Երեկ էլ ասել են, թե մեքենան է փչացել: Պարտադիր պետք է շենքում մի մեծ պայթյուն լինի, որ նոր բարեհաճեն գալ»: Բնակիչները նաեւ ասում էին, որ երեխաները հաճախ են հիվանդանում խոնավությունից, բայց իրենց մտահոգությունն այն է, որ ցանկացած պահի, երբ կեղտաջուրը կհասնի հոսանքի լարերին, դժբախտ դեպքեր կարձանագրվեն, ինչի արդյունքում շարքից դուրս կգան իրենց հոսանքով աշխատող տեխնիկաները:

Բնակիչները ասում էին նաեւ, որ հոգնել են այդ կառույցի անփույթ եւ փնթի աշխատաոճից, քանի որ ամեն անգամ շաբաթներ ու ամիսներ են պահանջվում, մինչեւ որ կարողանում են ինչ-որ մեկի հետ կապ հաստատել: 

դիտվել է 1315 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am