Մյունխենյան դեբատում Փաշինյանը նույնիսկ չէր էլ հերքում Ալիևի հնչեցրած զրպարտություններն ու ակնհայտ ստերը. Գագիկ Համբարյան. Տեսանյութ

Երբ իմացա, որ Փաշինյան-Ալիև նման ձևաչափով քննարկում է լինելու, մտածեցի, որ պարոն Փաշինյանը շատ պատրաստված է լինելու այդ հանդիպմանը, բայց բանավեճից րոպեներ անց հիասթափվեցի։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան դեբատին։

Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմն այնքան թույլ էր պատրաստված, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չէր հերքում Ալիևի կողմից հնչեցվող զրպարտությունները․ «Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը բացարձակ տեղյակ չէ, թե որքան ադրբեջանցի է ապրում Հայաստանում, և Ալիևի ակնհայտ ստերը 1988թ.-ի մարդահաշվի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը չհերքեց»։
Հաղորդման մյուս հյուրը՝ ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության առաջ չկարողացավ ապացուցել, որ հայերը ճիշտ են, ադրբեջանցիները՝ սխալ. «Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում էր խուսափել կոնկրետ պատասխաններից։ Ինձ համար բավականին տհաճ էր, Ադրբեջանի ներկայացուցիչն իր գռեհիկ էմոցիաներն էր ցույց տալիս»։

Ըստ Համբարձումյանի՝ Նիկոլ Փաշինյանի խոսքից տպավորություն էր ստեղծվում, որ իր հայտարարությունները ոչ թե ուղղված են հայ հասարակությանը, այլ՝ «Նոբելյան մրցանակ» հանձնող հանձնաժողովին. «Պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցի մանրամասներին ծանոթանալու համար չի հանդիպում ՀՀ երեք նախագահներին, գնում, հանդիպում է Ալիևին ու նրանից էլ իմանում բանակցային գործընթացի մանրամասները»։
Հոգեբան Կարինե Նալչաջյանի գնահատմամբ՝ բանավեճի ժամանակ Ալիևի տեսքն ու պահվածքը շատ ամբարտավան էր. «Երբ Նիկոլ Փաշինյանը հայկական միջավայրում է, նրա կեցվածքն ու պահվածքն ամբողջությամբ տարբերվում է այն վիճակից, երբ նա գտնվում է թուրք-ադրբեջանական միջավայրում։ Հիշեք Միլանում տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցի ակտիվիստը, մտնելով եկեղեցի, դիալոգի բռնվեց Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս կարծես հայացքով խնդրում էր, որպեսզի իրեն թույլ տա պատասխանել»։

Խոսելով բանակում մահացության դեպքերի աննախադեպ աճից՝ Գագիկ Համբարյանն ասել է. «Ես խոսել եմ որոշ մարդկանց հետ, բայց ունեմ տեղեկություն, որ խնդիրը սպայական կազմի ու զինվորների մեջ է։ Հեղափոխությունից հետո ժամկետային զինվորներին լուրջ հնարավորություններ են տրված, որն էլ տեղի ունեցած միջադեպերի խնդիրն է։ Բանակում եղած թեթև միջադեպերն այլևս չեն հարթվում սպայական կազմի կողմից, որն էլ հանգեցնում է լուրջ հետևանքների»։

Քաղաքագետը համոզված է, որ ՊՆ-ում պաշտոնանկությունները հարցի լուծում չեն, պետք է մեղավորները հայտնաբերվեն ու պատժվեն։

Հոգեբան Կարինե Նալչաջյանն ինչ-որ իմաստով համամիտ է Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս բանակում միջադեպերը կապում է քրեածին տարրերի հետ. «Ծառայության են անցնում մարդիկ, ովքեր քաղաքացիական կյանքում ստացել են դաստիարակություն, իսկ էկրաններից տարիներ շարունակ ի՞նչ կերպարներ են ցույց տվել՝ ամեն ինչ ունեցող գողականներ և խեղճ ու կրակ մտավորականներ։ Ի՞նչ եք կարծում՝ երիտասարդ տղայի համար ո՞վ է տղամարդու օրինակ ծառայում այս դեպքում»։

Արթուր Համբարձումյանն էլ նշում է, որ «գործ տալը» արդեն մտել է բանակ․ «Այսօր գլխավոր խնդիրն այն է, որ երկրի քաղաքական վերնախավի մեծամասնությունը բանակում չի ծառայել, և գենշտաբի պետն իրենց պարբերաբար տեղեկացնում է բանակում տիրող իրավիճակի մասին, որը զուտ տեխնիկական խնդիր չէ»։

Ըստ Արթուր Համբարձումյանի՝ քանի որ բանակը փակ համակարգ է, այսպես, թե այնպես բանակում կառուցվում է հիերախիա, որի պատասխանատուն սպայական կազմն է։

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am