«Հրապարակ» թերթը գրում է. «Այո»-ի թիմն արդեն մշակել է իր ստրատեգիան եւ գործի անցել: Որոշել են քարոզարշավի ամեն օրվա համար մեկական տեսահոլովակ նկարել: Հոլովակները մոնտաժում են հեղափոխության ժամանակ հանրահավաքների կադրերից, որ մարդկանց մոտ նոստալգիկ զգացումներ արթնացնեն եւ «հեղափոխությանն» «այո» ասելու բուռն ցանկություն։
Արդեն իսկ 10 օրվա հոլովակները պատրաստ են, ընթացքում պատրաստվում են էլի նկարել: Այդ աշխատանքը ղեկավարում է շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, որը հանդիպումներ է ունենում ռեժիսորների եւ PR մասնագետների հետ, նրանց առաջարկները լսում, որ ներկայացնի «Քաղպայմանագրի» նիստին, եւ որոշեն, թե մնացած քարոզչական աշխատանքներն ում են պատվիրելու:
Երգ գրելու եւ տարբեր բնույթի տեսահոլովակներ նկարելու առաջարկներ էլ են ստացվել: Նաեւ մեծ գումար են նախատեսել լրատվական կայքերում գովազդ տեղադրելու համար՝ ամենախոշոր գովազդային գործակալություններից մեկի հետ են համագործակցում: Մի խոսքով՝ պատկառելի գումարներ են ծախսվելու «այո»-ի քարոզարշավի վրա»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը