Փաշինյանը կրկնեց Սերժ Սարգսյանին. Նոր զրոյական իրավիճակ

Երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Ալիևի հետ իր բանավեճին, այն որակեց որպես` շրջադարձային նշանակություն մի քանի պատճառով:

Հարցին՝ ինչ ակնկալիքով գնացել էր եղա՞վ՝ նա դրական պատասխան տվեց: «Մայիսից ի վեր՝ Ադրբեջանը փորձում է ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այդ խոսակցությունը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Հայաստանը ունի կառուցողական դիրքորոշում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական ընդհուպ ռասիզմի հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում: Սա ամենակարևոր արդյունքն է»,- ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ այդ բանավեճով կատարեց իր կարևորագույն խոստումներից մեկը. «Ասել էի, որ ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում որևէ գաղտնիք չեմ ունենալու: Անցել են այն ժամանակները, երբ Ղարաբաղի հարցի նրբություններին, էությանը պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ. ո՛չ, Ղարաբաղի հարցի բովանդակությանը պետք է տիրապետի ամբողջ հայ ժողովուրդը, և ես ուրախ եմ, որ կարողացա դա ապահովել»:

Երրորդ կարևոր արդյունքն ըստ Փաշինյանի՝ հայրենասիրությունն է. «Այո, շատ կարևոր բան է տեղի ունեցել և ունենում: Դրա անունը հետևյալն է՝ ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որոնք առնվազն մենք սկսեցինք, որն անվանում եմ մյունխենյան սկզբունքներ»:

Այնուհետև նա խոսեց Արցախում կայանալիք ընտրությունների թեմայով, նշելով. «Ուզում եմ ընդգծել, որ Արցախում միշտ էլ ընտրությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել, քան Հայաստանում: Ասել, որ Արցախում ընտրությունները կարող են վտանգավոր լինել՝ դա անհեթեթություն է, որովհետև Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ ընդհանրապես Արցախը կայացած պետություն է, և խոսել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում՝ ուղղակի աբսուրդ է»:

Նա համոզված է՝ Արցախի ժողովուրդն ամենաբարձր մակարդակով կկառավարի ժողովրդավարությունը, իսկ իշխանությունը՝ իր իշխանության իրավունքը: Ինչ վերաբերում է համակրություն վայելող թեկնածուներին՝ Փաշինյանն ասաց. «Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել և այդպես վերաբերվել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը՝ նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանն ընտրած և այդ իշխանությանը վստահող ժողովրդին»:

Նախ, սկսենք նրանից, որ սա ուղիղ հրահանգ է Արցախի իշխանությանն ու ժողովրդին չվստահել ՀՀ իշխանությանը քննադատող որևէ թեկնածուի, ինչն անուղղակիորեն Արցախի ներքին գործերին:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման թեմային, ապա այստեղ ուշագրավ նրբերանգներ կան: Փաշինյանի հարցազրույցի այդ հատվածը ապացուցեց, որ նա ամբողջապես նոր իրավիճակ է ստեղծել կարգավորման գործընթացում: Ավելին՝ նա միջնորդներից և ադրբեջանական կողմից պահանջում է բացատրել, թե ինչպես պետք է ազատագրված տարածքների անվտանգությունն ապահովվի:

Այս համատեքստում նա նշում է, որ անհնար է զիջել «այդ տարածքները»: Շատ լավ, իսկ եթե միջնորդներն առաջարկեն այդ տարածքներում խաղաղապահներ տեղակայել, ուրեմն ի՞նչ, հայկական կողմը կարո՞ղ է զիջել այդ տարածքները:

Այսինքն՝ որքան էլ Փաշինյանը շեշտեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ընդ որում, կրկնելով Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, այնուամենայնիվ բանակցային գործընթացում ամբողջությամբ անորոշության մթնոլորտ է:

Այս պայմաններում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը խորամանկորեն սկսի քարոզչություն՝ ընդդեմ ռազմական գործողությունների և պատերազմի այլընտրանքի բացակայության:

Այս առումով, հայ-ադրբեջանական հաջորդ բանակցությունները կարևոր են լինելու: Փաշինյանը երեկ հրապարակային նշեց, որ իր «Մյունխենյան սկզբունքներով» նոր պահանջներ է դրել միջնորդների և Բաքվի առաջ:
Մոտ ապագայում պարզ կդառնա, թե Փաշինյանի նոր բացահայտումն ինչպես են ընդունել միջնորդներն ու Ալիևը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2902 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am