Վանոն՝ ազատության մեջ. Նա իշխանության հեռացումն է գուժում

«Մեկ տարի հետո այս իշխանությունը չի լինի», - սրանք էին Վրաստանի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի նախարար Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր զինակից Վանո Մերաբիշվիլիի ազատության մեջ ասված առաջին խոսքերը:

«Ես ուրախ եմ, որ 6 տարի և 9 ամիս անցկացնելով այս բանտի մենախցում` այդպես էլ որևէ փոխզիջման չգնացի, նախևառաջ փոխզիջման չգնացի ինքս ինձ հետ: Իմ աջակիցների շնորհիվ է, որ այս տարիների ընթացքում ես կարողացա պահպանել կորովը, հույսը, կենսուրախությունը: Այդ ամենն ինձ թույլ կտա շարունակել պայքարը հանուն այս իշխանություններից Վրաստանի ազատագրման: Ես երաշխավորում եմ ձեզ` մեկ տարի անց այս կառավարության վերջը գալու է», - բանտի մուտքի մոտ հավաքված տասնյակ աջակիցներին ու լրագրողներին դիմելով՝ հայտարարում էր Վանո Մերաբիշվիլին:

Վերջինս Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիների առանցքային գործիչներից մեկն էր: Նրա անվան հետ է կապվում նախևառաջ վրացական ոստիկանության արմատական բարեփոխումների գործընթացը: Մերաբիշվիլին երկրի ներքին գործերի նախարարությունը ղեկավարեց շուրջ 8 տարի` 2004-ից 2012 թվականներին:

Հետագայում՝ 2012-ի ամռանը և աշնանը, նա մի քանի ամիս զբաղեցնում էր կառավարության ղեկավարի պաշտոնը` դառնալով «Ազգային միացյալ շարժման» վերջին վարչապետը:

Մերաբիշվիլին մեղավոր էր ճանաչվել մի շարք դրվագներով, մասնավորաբար 2011-ի մայիսի 26-ին ընդդիմության ցույցի ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, Թբիլիսիի բնակիչ Սանդրո Գիրգվիլիանիի սպանության գործով ապացույցներ թաքցնելու և ընտրակաշառք բաժանելու դրվագներով:

Մերաբիշվիլիի ազատազրկման ընթացքում նրա հարազատ կուսակցությունը` «Ազգային միացյալ շարժումը» պառակտվեց, իսկ կուսակցության ղեկավարների մի մասը նոր` «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ստեղծեց: Դա էր թերևս պատճառը, որ Մերաբիշվիլին այսօր դժվարացավ ասել, թե հատկապես որ քաղաքական ուժի հետ է շարունակելու պայքարը: Դրա հետ մեկտեղ նախկին վարչապետը բարձր է գնահատում ընդդիմադիրների` միավորմանն ուղղված վերջին գործողությունները:

«Ես ուրախ եմ, որ ընդդիմությունը միավորվել է, և այս միասնությունն է գործող ռեժիմի հանդեպ մեր հաղթանակի երաշխիքը: Ինչ վերաբերում է ապագա կուսակցությանը, ես մինչ օրս որևէ հայտարարությամբ հանդես չեմ եկել, քանի որ գտնվում էի մեկուսացման մեջ: Ցավոք սրտի, իմ մերձավոր ընկերներն այժմ տարբեր կուսակցությունների շարքերում են, ես կհանդիպեմ նրանց հետ, կլսեմ նրանց կարծիքը և հետևություններ կանեմ», -ըստ «Ազատության» հայտարարել է Մերաբիշվիլին:

Առաջիններից մեկը հեռակա կարգով Մերաբիշվիլիին ազատության մեջ ողջունեց նրա ընկերն ու նախկին վերադասը` Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Ես հպարտանում եմ Վանո Մերաբիշվիլիի անկոտրում կամքով, տոկունությամբ և ուժով: Համաձայն եմ նրա այն տեսակետին, որ մեզ ի վերջո հաջողվելու է ազատվել Իվանիշվիլիից: Պատճառը ոչ թե մեր անձնական զգացողություններն են, այլ այն իրողությունը, որ երկրին առաջընթաց է հարկավոր և զարգացում: Բոլորին հաշտության կոչ եմ անում: Մենք բոլորս պետք է առաջնորդվենք ապագայով, այլ ոչ թե անցյալի իրադարձություններով», - Ֆեյսբուքի իր էջում այսօր գրել է Սաակաշվիլին:

2013թ. մայիսին Վրաստանի Իմերեթի տարածաշրջանի դատախազությունը ձերբակալեց երկրի նախկին վարչապետ, ներկայումս` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին:

Դատախազության ներկայացուցիչը Մերաբիշվիլիի հարցաքննությունից հետո հայտարարեց, որ գործը վերաբերում է նրա կոռուպցիոն գործունեության երկու դրվագների, նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով: Նախկին վարչապետից բացի ձերբակալվել էր նաև երկրի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին:

Վրաստանին հետաքրքիր օրեր են սպասում: Վանո Մերաբիշվիլիի՝ քաղաքականություն վերադարձը, իսկ նա հայտարարել է այդ մասին, ուշագրավ զարգացումներ կապահովի ներքաղաքական գործընթացներում:

Մի կողմից ընդդիմադիր բազմաթիվ ուժեր են, որոնց առաջնորդ է հարկավոր: Իսկ ում հետ կհամագործակցի Վանո Մերաբիշվիլին, առայժմ հստակ չէ: Կան փորձագետեր, որոնք կարծում են, որ նա հազիվ թե համաձայնվի Սաակաշվիլիի կողմնակիցների թիմում մնալ:

Ամեն դեպքում, Վրաստանի իշխանություններին բարդ օրեր են սպասում: Ողջ ընդդիմադիր դաշտը միասնական է՝ Իվանիշվիլիին իշխանությունից հեռացնելու հարցում: Դա նշանակում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի ու Վանո Մերաբիշվիլիի համար ընդդիմադիր ասպարեզը բացվում է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6582 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am