«Նիկոլի լափամանն ու «հեղափոխական» օլիգարխները»

Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ Մհեր Անանյանը նշանակվել է Արարատբանկի գործադիր տնօրեն: Մհեր Անանյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրն է՝ հարազատ: Նա «Արարատբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ էր։ Նրան վարչության նախագահ դարձնելը ըստ մամուլի՝ բանկի ամենախոշոր բաժնետեր Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի որոշումն է եղել։ Չի բացառվում, որ այս կերպ Բեգլարյանը նորերին սիրաշահելու , իր նկատմամբ քրեական գործերը կասեցնելու եւ հարկային պարտավորությունները մեղմացնելու հույսեր ունի:
Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը, մինչև 2019 թվականի հունիսը զբաղեցնում էր ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը: Նրա ազատումը աշխատանքից մեկնաբանվեց որպես ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և ՊԵԿ նախարար Դավիթ Անանյանի միջև հակասությունների հետևանք։ Անդրադառնալով եղբոր պաշտոնանկությանը Անանյանը ասել էր, որ եղբայրն ավելի արժանավայել աշխատանք կստանա: Այսպիսով՝ նա չսխալվեց:
Հիմա մնում է հասկանալ՝ էլ ինչ հեղափոխություն, ինչ օլիգարխիայի անկում, ինչ ֆլան-ֆստան: Կար ժամանակ, երբ այս այսպիսի արատավոր բարքերը մերժելի էին ներկայիս իշխանությունների համար ու նաեւ այսպիսինները գեներացնելով իրականացավ Սերժին մերժելը: Իսկ մինչ այդ
կար մեկը, ով այսօր վարչապետի ամենաբարձր պաշտոնին է, ու ոչ վաղ անցյալում բղավում էր, ճչում, թե մարդիկ գերդաստաններով օգտվում են լափամանից, որ մեր՝ շարքայիններիս միջոցով ձեւավորված բյուջեն դարձել է որոշների լափը ու մարդկանց այդ խմբերն էլ անխնա են օգտվում դրանից:
Հիմա միթե նույնը չեն անում երեկ քննադատող, այսօր իշխանություն ստացածները: Եթե այդպիսի հնարավորություն էտրված անգամ նախկինից ժառանգություն մնացած Դավիթ Անանյանին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ են անում զտարյուն հեղափոխականները:
Այսպիսով նախկինների ամենասրսուռ օլիգարխը՝ ի դեմս Ֆլեշի Բարսեղի գտավ իր քաղաքական տանիքը եւ այսուհետ ոչ մեկ մեզ չի կարող համոզել, որ նա բարեխղճորեն բյուջե է վճարելու հարկեր, եթե նա լիներ այդպիսին, ապա կաներ առանց քաղաքական հովանավորների, առանց Անանյանը եղբորը պաշտոն շնորհելու:

Անի Սահակյան

դիտվել է 3143 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am