Արցախ եկող աջակցության մեջ ադրբեջանցիներ էլ մասնաբաժին ունեն. ԼՂՀ վարչապետի խոսնակ
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գիտեի՞ք, որ Արցախ եկող աջակցության մեջ ադրբեջանցիներ էլ մասնաբաժին ունեն… Ռուսաստանաբնակ հայերն արդեն տասնյակ մեքենաներ և նյութական այլ աջակցություն են բերել պաշտպանության բանակի համար: Համայնքների ներկայացուցիչներից արդեն երկու դեպք են պատմել, որ իրենց քաղաքներում բնակվող որոշ ադրբեջանցիների էլ են տեղեկացրել հանգանակության մասին, և բավականին գումարներ ստացել նրանցից: Ընդ որում՝ բոլորին էլ ասել են, որ հանգանակությունն Արցախին աջակցելու համար է: Իլհամիկը որ իմանա, իր թշնամիների շարքում հայերի կողքին կավելացնի նաև համերկրացիներին, ովքեր փաստացի «կռվում»են իրենց պետության դեմ:»
