Նոր իմիջ՝ 20 տարի հետո. ԱՄՆ-ն կրկին ռուսական հետք է գտել

Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանը դարձյալ փորձում է օգնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ այս տարի նոյեմբերին սպասվող ընտրություններում վերընտրվելու համար: Այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, որոնց տրամադրության տակ են հայտնվել Կոնգրեսի անդամների համար նախատեսված գաղտնի ճեպազրույցի մանրամասները:

Ամերիկյան լրատվամիջոցները մի քանի անանուն աղբյուրներ վկայակոչելով հաղորդում են, որ փետրվարի 13-ին հատուկ ծառայությունները կոնգրեսականների հետ փակ հանդիպում են ունեցել ռուսական նոր միջամտության հարցով։

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Թրամփն իմացել է այդ ճեպազրույցի մասին Կոնգրեսի հանրապետական անդամներից և այնքան դժգոհ է եղել, որ որոշել է հաստատման չդնել Ազգային հետախուզության ներկայիս պետ Ջոզեֆ Մագուայերի թեկնածությունը: Հաղորդվում է, որ ճեպազրույցը կայացել է փետրվարի 13-ին, իսկ հաջորդ օրը Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Ազգային հետախուզության տնօրեն Ջոզեֆ Մագուայրին, որը մի քանի օրից հեռացվել է պաշտոնից: Պարբերականի տվյալներով՝ նախագահը կարծում է, որ դեմոկրատ կոնգրեսականներն իր դեմ կարող են օգտագործել ստացված տեղեկատվությունը:

Չորեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը: Սակայն վարչակազմում երկու աղբյուր հայտնել են, որ Ջոզեֆ Մագուայրի հեռացումը և Թրամփի դժգոհությունն առաջացրած ճեպազրույցը պարզապես համընկել են, և որ Թրամփը վաղուց պատրաստվում էր պաշտոնից ազատել Մագուայրին:

Հիշեցնենք, որ 2019թ. մարտին Միացյալ Նահանգներում ավարտվել է Մյուլերի վարած հետաքննությունը, որը վերաբերում էր 2016թ. կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը:

Հետաքննությունը տևել է երկու տարի: Այն սկսվել էր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո, երբ լուրջ կասկածներ էին հայտնվել առ այն, որ Կրեմլի միջամտությունը նպաստել է Թրամփի հաղթանակին: Ընդ որում, Մյուլլերը հանգել էր այն եզրակացությանը, որ Թրամփն ու իր շտաբը Ռուսաստանի հետ համաձայնության չեն եկել 2016 թվականի ընտրությունների ժամանակ, և որ Սպիտակ տան գործող ղեկավարը չի խոչընդոտել արդարադատությանը: Ընդ որում, Մյուլլերը նաև պնդել է, որ Ռուսաստանը միջամտել է այդ ընտրություններին:

Թրամփը բազմիցս հերքել էր ռուսական միջամտության հավանականությունը՝ Մյուլերին կոչ անելով դադարեցնել «ամոթալի» հետաքննությունը: Պաշտոնական Մոսկվան ևս հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի 2016թ. ընտրությունների հետ:
Իր հերթին, Ռուսաստանի նախագահն էլ խոսել է նախկին և գործող վարչապետների մասին: Պետական լրատվական գործակալությունը Պուտինի հետ երեք ժամանոց հարցազրույց է վարել, որը վերնագրել է՝ «20 հարց Պուտինին»։ Հրապարակվել է այդ հարցազրույցի առաջին մասը, որում Ռուսաստանի նախագահը պատասխանել է երկրի նախկին և գործող վարչապետների մասին հարցերին։

Պուտինի խոսքով՝ Միխայիլ Միշուստինը վարչապետի հավակնորդների նախնական ցանկում չէր։ Նախագահին առաջարկել են չորս թեկնածու, սակայն Միշուստինի ազգանունն այդ ցուցակում չկար: «Ես ինքս եմ առաջարկել Միշուստինի թեկնածությունը և արդյունքում հենց նրան ընտրել», - ասել է հարցազրույցում Ռուսաստանի նախագահը՝ առանց նշելու, թե ովքեր էին այդ չորս թեկնածուները։

Պուտինի խոսքով՝ Միշուստինը, երբ ղեկավարում էր Դաշնային հարկային ծառայությունը, դարձել է թվայնացման ոլորտի մասնագետ: Միշուստինի առաքելությունն էր մեղմել հարկ վճարողների իրավիճակը և հարկային վճարումների գործընթացը դարձնել ավելի թափանցիկ ու հասկանալի: Ռուսաստանի նախագահի գնահատմամբ՝ Միշուստինը դա հիանալի է իրականացրել։

Վլադիմիր Պուտինը, հիշեցնենք, հունվարի 16-ին Միխայիլ Միշուստինին վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Մինչ այդ Միշուստինը գրեթե տասը տարի ղեկավարում էր Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը:
ՏԱՍՍ-ի հրապարակած հարցազրույցի առաջին մասում Ռուսաստանի նախագահը խոսել է նաև նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասին։ Մասնավորապես՝ նա հարցազրույցում պնդում է, թե Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել է կառավարության հրաժարականի հարցը. ռուսական մի շարք աղբյուրներ և փորձագետներ, հիշեցնենք, նշել էին՝ Մեդվեդևն իր կառավարության հրաժարականի մասին տեղյակ չէր: Պուտինը հարցազրույցում չի համաձայնել, որ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը հատուկ են հորինել Մեդվեդևի համար, և որ վերջինիս պաշտոնաթողությունը նման էր հատուկ օպերացիայի։ «Մենք Մեդվեդևի հետ ընկերներ ենք և միմյանցից գաղտնիքներ չունենք։ Մեդվեդևը տեղյակ էր տեղի ունեցածի մասին», - հարցազրույցում ասել է Վլադիմիր Պուտինը։

2008թ. Պուտինի հին ընկեր Մեդվեդևը չորս տարով ստանձնել էր Ռուսաստանի նախագահի պաշտոնը, նախագահության արդեն առաջին տարում նախաձեռնել էր սահմանադրական փոփոխություններ՝ նախագահության ժամկետը չորս տարուց դարձնելով վեց տարի, և 2011-ին հայտարարել, որ ինչպես և պայմանավորվել էր Պուտինի հետ՝ հրաժարվում է մասնակցել 2012-ի նախագահական ընտրություններին։ Ռուսական մամուլը գրել էր, որ Մեդվեդևը նեղացել է Պուտինից անսպասելի հրաժարականի համար։ Ռուսաստանի նախագահը ՏԱՍՍ-ին տված հարցազրուցում պնդում է, որ իրենք մնացել են ընկերներ, և իրենց տանդեմը դեռ գոյություն ունի։
Քսան տարի առաջ մարտի 26-ին Վլադիմիր Պուտինն առաջին անգամ Ռուսաստանի նախագահ էր ընտրվել։ Վերջին շրջանում Կրեմլը աշխատում է Պուտինի նոր իմիջի վրա։

Նախօրեին ռուսաստանյան Առաջին ալիքը ցուցադրել էր Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ, նոր Ռուսաստանի ամենահայտնի դեմոկրատներից մեկի՝ Անատոլի Սոբչակի մասին ֆիլմ, որում մասնավորապես մի դրվագ կա. Վլադիմիր Պուտինը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալի պաշտոնը, վտանգելով իր պաշտոնն ու ընդհանրապես քաղաքական կարիերան, կազմակերպել էր իր նախկին ղեկավար Սոբչակի տեղափոխումը Փարիզի հիվանդանոց։ Սոբչակի դեմ քրեական գործ էր հարուցված, և նրան պետք է ձերբակալեին։ Ներկայացվեց, որ Պուտինը, փաստորեն, փրկել է հիվանդ Սոբչակին, ում Փարիզում վիրահատել են։ Հիշեցնենք՝ Սոբչակը Ռուսաստան էր վերադարձել միայն մի քանի տարի անց, երբ Պուտինը Ելցինի ինքնակամ հեռանալուց հետո դարձել էր նախագահի պաշտոնակատար։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1529 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am