Պուտինը պատրաստ է շուտափույթ մեկնել Բաքու
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է մեկօրյա այցով շուտափույթ Բաքու մեկնելու հնարավորոթյունը,մոսկովյան բյուրոյին հայտնել է ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը։ <<Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս>>,-ասել է նա: Ավելին, արդեն իսկ տրված է Բաքու թռչելու համար Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը պատրաստելու հրամանը։ Բաքու այցելելու անսպասելի նախապատրաստությունը վկայում է Ռուսաստանի նախագահի ինչ-որ շուտափույթ առաքելության մասին։ Աղբյուրը հայտնել է, որ վերջնական որոշում կընդունվի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների արդյունքներով։
