Նոր խնդիր՝ Փաշինյանի համար

Ադրբեջանի արտին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը փետրվարի օրերս Բրյուսելում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ:

Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի նախագիծը, որը կսահմանի իրավական հիմք՝ հետագա համագործակցության համար:

Վարհելին նշել է նոր համաձայնագրի հարցով բանակցությունների ինտենսիվացման կարևորությունը և առաջարկել է համաձայնեցնել այն մինչև «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որը նախատեսված է 2020թ. հունիսին, և նախաստորագրել այդ միջոցառման շրջանակներում:

Կողմերը հանդիպմանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր:

Եվրամիություն-Ադրբեջան համաձայնագրի գլխին վաղուց են սև ամպեր կուտակվել: Անցյալ տարի հարցի շուրջ Բաքվից հակասական ազդակներ էին ստացվում:

Անցյալ տարի ապրիլին նախ Ադրբեջանի խորհրդարանի` Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը, երեքշաբթի օրը կայացած լիագումար նիստի ժամանակ դիմելով պատգամավորներին, հայտարարեց, թե Բրյուսելի և Բաքվի միջև պայմանագրի նախագիծն արդեն իսկ պատրաստ է և այն կնքվելու է հաջորդ ամիս` մայիսի 13-ին:

«Ադրբեջան-ԵՄ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը պատրաստ է: Դրանում արտացոլված է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման փաստը», ասել էր Ասադովը: Խորհրդարանի խոսնակի այս հայտարարության հաջորդ օրն արդեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ստիպված էր հերքել Ասադովի հայտարարությունները` պնդելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: «Մայիսի 13-ին Եվրամիության և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում չի ակնկալվում: Բանակցությունները այն փաստաթղթի շուրջ, որ հանդիսանալու է ԵՄ և Ադրբեջանի հարաբերությունների իրավական հիմքը, դեռ շարունակվում են», - նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում էր, թե կողմերը մոտ են բանակցությունների ավարտին: «Վերջերս մենք կարողացանք բանակցությունների առարկա հանդիսացող խնդիրների երեք խմբերի շուրջ համընթաց քննարկում կազմակերպել: Պայմանագրում առկա խնդիրների 90 տոկոսը համաձայնեցված է, և առաջընթացի հնարավորությունները բավական լավն են», -մի առիթով նշում էր Մամեդյարովը:

Եվրամիության ղեկավարությունը Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաև այս կառույցի արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու մանդատը տրամադրեց 2016-ի նոյեմբերին: Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996-ին կնքված երկկողմ փաստաթղթին:
Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն, եվրոպական կառույցներին խորհուրդ էր տալիս չշտապել: Անցած շաբաթավերջին Բաքվում կայացած քննարկման ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները մտավախություն էին հայտնում, որ Բրյուսելը կարող է աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա՝ հանուն նոր համաձայնագրի կնքման:

«Ադրբեջանը ժամանակին անդամագրվեց Եվրոպայի խորհրդին և խավիարային դիվանագիտության միջոցով վարկաբեկեց եվրոպական գաղափարը: Մենք նման երկրորդ իմիտացիայի ականատեսը դառնալու ցանկություն չունենք», - հայտարարում էր Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին: «Եվրամիությունը չպետք է սեպարատ համաձայնագիր կնքի` հանուն աշխարհաքաղաքական և էներգետիկ շահերի զոհաբերելով ժողովրդավարությունը», - նշում էր մեկ այլ հայտնի ընդդիմադիր Փանահ Հուսեյնը:

Այս հարցը, առայժմ մնում է օդում կապված: Մինչև 2020թ. հունիսը ժամանակ կա: Եթե իսկապես ԵՄ-ն ու Ադրբեջանը նախաստորագրելու են համաձայնագիրն այդ ժամկետում, ապա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չպետք է թույլ տա, որպեսզի այդ համաձայնագրում ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրի դրույթներից շեղում լինի՝ ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի առնչությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2333 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am