Պետդեպը `Հալեպում զինադադարի պահպանման մասին
Ըստ «Ռիա Նովոստի»-ի՝ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կորբին հայտարարել է,որ Հալեպում զինադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է:
«Զինադադարը պահպանվում է: Ամեն ինչից երևում է, որ զինադադարի՝ ուժի մեջ մտնելու պահից բռնությունները կրճատվել են: Այդպես է նաև այսօր: ԱՄՆ-ն զինադադարի պահպանման խիստ կողմնակից է և Ռուսաստանի հետ միասին կաշխատի այդ ուղղությամբ»,- ասել է Կիրբին:
