Սուրեն Պապիկյանի կոչը դատախազությունում և ՀՔԾ-ում լուրջ են ընդունել

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրության չհրապարակված փաստը հրապարակելուց հետո «Հրապարակը» հայտնվեց տարբեր անձանց ու կառույցների «տեսադաշտում»։ «Սիրված նախարարին» պաշտպանողների մի ահռելի բանակ հայտնվեց, որոնց համար անտանելի էր այն փաստը, որ Սուրեն Պապիկյանը տարիներ առաջ դատված է եղել, եւ «ատելի» էր այն լրատվամիջոցը, որը համարձակվել էր հրապարակել այդ փաստը։ Բայց մեր հանդեպ սկսված արշավը միայն «սիրո եւ համակրանքի» դաշտում չէր։ Անմիջապես գործին ներգրավվեցին իրավապահները, որոնք հատկապես հեղափոխությունից հետո դարձել են քաղաքական պայքարի գործիքներ եւ ծառայում են բացառապես իշխանությունների շահերին։

Դրան, անշուշտ, նպաստեց Պապիկյանի հայտարարություն-կոչն այն մասին, որ իրեն վերաբերող «գաղտնի անձնական տվյալներ» են հրապարակվել, եւ պետք է պարզել, թե ով է համարձակվել անել դա։ Անգամ ակնարկ արվեց՝ ուղղված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ով իբրեւ թե դերակատարում է ունեցել ինֆորմացիայի արտահոսքի հարցում։ Ապա Գլխավոր դատախազությունը մեր հրապարակումն ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն՝ Պապիկյանի տված հրահանգի հետքերով, որպեսզի ստուգվի «պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերեւույթ առկայությունը»։ Այսինքն՝ պարզեն, թե որ պաշտոնատար անձն է գաղտնի տեղեկություններ փոխանցել «Հրապարակին», չնայած Պապիկյանն ասում էր՝ մեր մարզում բոլորը գիտեին այդ դեպքի մասին։

Իսկ թե ինչ սկսվեց դրանից հետո, արդեն ֆանտաստիկ ֆիլմ է հիշեցնում։ Ինչո՞ւ ֆանտաստիկ, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ 2020 թվականին Եվրոպայի խորհրդի անդամ, միջազգային կոնվենցիաներ ստորագրած, մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը գերակայություն հռչակած երկրում նման իրադարձություններ կարող են տեղի ունենալ։

Մենք կրկին «գաղտնի» տեղեկություններ ենք ստացել իրավապահ մարմիններից, ինչպես անում ենք միշտ՝ առաջնորդվելով հանրային շահով եւ հետաքրքրությամբ։ Այդ իրավունքը մեզնից ոչ ոք չի կարող խլել՝ ո՛չ Սուրեն Պապիկյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ով խմբագիր աշխատած ժամանակ նույնպես այս կանոնով է առաջնորդվել։

Պարզվում է՝ 6 օր առաջ՝ փետրվարի 13-ին հրապարակված հոդվածը պարալիզացրել է ոստիկանության եւ ԱԱԾ համակարգերի աշխատանքը։ Հազարավոր գործերի քննությունը թողած՝ այս երկու մարմիններում զբաղված են մեր հրապարակման «արտահոսքի» աղբյուրը բացահայտելով։ Ահռելի աշխատանք է տարվել՝ ծառայողական քննություններ են նշանակվել, բացատրություն են վերցրել որեւէ կերպ ինֆորմացիոն աղբյուրների հետ գործ ունեցող, վերջիններիս առնչվող բոլոր անձանցից։ Անգամ ստի դետեկտորի օգնությանն են դիմել։ Մեզ ասացին, որ կասկածյալների ցանկում հայտնված աշխատակիցների հեռախոսներն են զննության ենթարկվել, հարցումներ են արվել, եւ հեռախոսազանգերի բացվածքներն են ուսումնասիրվել, ինչպես նաեւ նրանց բոլոր կապերը, շփումները։

Իմացանք նաեւ, որ քննիչները պատրաստվում են այցելել «Հրապարակի» խմբագրություն, սակայն զգուշանում են, որ դա չդիտվի խոսքի ազատության ոտնահարում։ Մանավանդ՝ արդեն բազմաթիվ արձագանքներ կան, որ մեր հրապարակումը տեղավորվում է լրագրության կանոնների եւ էթիկայի նորմերի շրջանակներում։ Եվ մենք որեւէ սահմանափակում չունենք պետական պաշտոնյայի կենսագրությանն անդրադառնալու հարցում։ Մանավանդ՝ այդ տեղեկությունը ճշմարիտ է եւ որեւէ կասկածի տեղիք չի տալիս։

Ամեն դեպքում, մենք տեսախցիկները միացրած՝ սպասում ենք քննիչների այցին։ Եվ այս պարագայում ոչ այնքան նրանք ունեն մեզ հարցեր տալու, որովհետեւ աղբյուրի բացահայտում, այսպես թե այնպես, չի լինելու, որքան մենք ենք ուզում հասկանալ, թե ինչ քաղաքական պատվեր է կատարում իրավապահ մարմինը եւ ինչու է անօրինական քայլերի գնում՝ հանուն իշխանության։

Ի դեպ, աղբյուրի բացահայտման հետ կապված՝ 2016 թվականին ծավալված մեր դատական ոդիսականի գործն արդեն հասել է Եվրադատարան, եւ շուտով այնտեղ քննվելու է «Հրապարակի» գանգատը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Մեզ թվում էր՝ լրատվամիջոցների դեմ նախկին իշխանությունների գործադրած մեթոդներն արդեն անցյալում են։ Պարզվեց՝ սխալվում ենք։

hraparak.am

դիտվել է 455 անգամ
Լրահոս
ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ «Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ․ Civilnet Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայի և Ներուբայսկեի երկու լոգիստիկ կենտրոններին 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ Խոշոր անջատումներ․ տասնյակ հասցեներում գազ չի լինի՝ սեպտեմբերի 25-ին Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»․ «Հրապարակ» Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ» ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ» Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ» Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ» ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ» Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am