Փաշինյանը բավարարված է Քոչարյանին կալանքի տակ պահելու հաճույքից, իսկ նոր հրապարկված փաստերը այլ բան են ասում Մարտի 1-ի մասին

 

politik.am կայքը Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ նոր տեսանյութեր է հրապրակել, որոնք լրացուցիչ հարցեր են առաջացնում կապված 10 զոհերից առանվազն 3-ի սպանության բացահայտման և այդ օրերի ողբերգության հետ ընհանրապես:

Այդ օրերին ցույցերը առաջնորդողները, որոնց մեկն էլ աժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, պնդում էին, որ ցուցարարների շարքերում չեն եղել զինված անձիք։ Մինչդեռ այն ժամանկվա նախագահ, այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ նախագահ Քոչարյանը բազմիցս հրապարակավ պնդել է, որ ցուցարարների մեջ եղել են զինված մարդիկ, որոնք կրակել են և ստիպել ուժայիններին գնալ գործողությունների, որպեսզի իրադարձությունը առավել ողբերգական ընթացք չստանան։
Դեռ ամիսներ առաջ, politik-ը հրապարակել էր մի տեսանյութ, որում պարզ երևում էր, որ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են ։
Հրապարակված նոր տեսանյութերից պարզվում է, որ Մաշտոցի պողոտայում, Պարոնյան և Լեո փողոցներում այլ զինված անձիք ևս եղել են։ Տեսանյութերից մեկում զինված անձը, ցուցարարների շարքերից դեպի ոստիկանության կողմ կրակահերթ է արձակում դեպի օդ ։
Ի դեպ այս երկու դեպքում էլ տեսանյութում արձանագրված են մինչ արտակարգ դրություն հայտարարելը Երևան քաղաքում առկա դրությունը։ Այսինքն քաղաքացիների շարքերում եղել են մարտական զինված զենքով անձինք, որոնց գործողությունների շարունակականությունը կարող էր անդառնալի հետևանքներ բերել, եթե պետությունը չմիջամտեր։
Կա վարկած, որ զինված քաղաքացիների գործողությունների տարածքում են զոհվել մարտի մեկի երեք զոհերը՝ Տիգրան Էդիկի Աբգարյան (ստացել է հրազենային միջանցիք վիրավորում, գնդակը չեն գտել), Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյան (ստացել է հրազենային միջանցիք վիրավորում, գնդակը չեն գտել), Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան(ստացել է հրազենային վիրավորում, մարմնից դուրս է բերվել 5,45 տարամչափի գնդակ)։
Ի դեպ մարտի 1-ին իրենց բնակարաններում գտնվող Լեո փողոցի բնակիչներից ոմանք ևս վիրավորվել են: Բացառել, որ այդ վիրավորումները կարող էին լինել օդ կրակող քաղաքացիների գործողություններից, տրամբանական չէ։
Թե ո՞ւմ է ձեռնտու այս կադրերը հատկապես հիմա հրապարակելը, ինչո՞ւ դրանք 10 տարի շարունակ հրապարակ չէին նետվում, քննարկման առանձին թեմա է: Բայց փաստը, որ ոչ ոստիկանական համազգեստով զինված անձիք կրակել են, ամենակարևորն է և սա պետք է դառնա Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հիմնաքարը: Ովքե՞ր են եղել այս կրակողները` քաղաքացիական համազգեստով ուժայիննե՞ր, ցուցարարնե՞ր, թե՞ սադրիչներ, պարզ չէ, բայց փաստ է, որ նրանք եղել են:
Պետք է արձանագրել, որ անցած 10 տարիներին նախորդ իշխանությունները բավարար չափով հանրությանը չեն իրազեկել, թե ինչ է արվել այս անհայտ կրակողներին հայտնաբերելու ուղղությամբ: Թերևս ոչինչ էլ չի արվել, այլապես այդ մասին տեղեկատվությունը որևէ կերպ հրապարակված կլիներ: Բայց նաև փաստ է, որ այսօր ևս այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Օրվա իշխանությունը լիովին բավարարված է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հաճույքից: Բայց Քոչարյանին կալանավորելը ամենևին էլ չի նշանակում Մարտի 1-ի սպանությունների բացահայտում: Այօսրվա խնդիրը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ Քոչարյանին կալանված պահելը:


Հայկ Դավթյան

դիտվել է 10977 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am