Հայաստանում զորահավաք կա՞, թե ոչ, ինչո՞ւ են շատերը զինկոմիսարիատից զանգեր ստանում
Վերջին օրերին բնակչության շրջանում շատ են զորահավաքի մասին թյուր կարծիքները, ինչը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիներից շատերը բնակության վայրերի զինկոմիսարիատից զանգեր են ստանում: Հետեւաբար, ոմանց մոտ թյուր կարծիք կա, թե զորահավք է սկսել: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ զորահավաք չկա՝ պարզապես հաշվառում է իրականացվում: Ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարվում է Սահմանադրության համապատասխան հոդվածի նորմերով` Հանրապետության նախագահի կողմից:
