Լայնամասշտաբ պատերազմ չի լինի.Արման Նավասարդյան
«Լեռնային Ղարաբաղը պետք է Հայաստանի կողմից վաղուց ճանաչվեր»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման կարծիք է հայտնում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Իսկ այս պահին ոչ թե այդ հարցով նախագիծը հապշտապ մտներ օրակարգ, այլ մինչ այդ գոնե 10 պետություն մենք պատրաստած լինեինք, որ նրանք առաջինը ճանաչեին Ղարաբաղի անկախությունը։ Սակայն այս պահին դիվանագետն առաջնահերթ է համարում Արցախը բանակցային գործընթացի մեջ մտցնելու հարցը։
«Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց տարածքային փոփոխություններ կլինեն երկու կողմից էլ»,-հավելեց Նավասարդյանը:
