Սահմանադրության 25 փոփոխություն, բռնատիրություն և փախուստ. սա՞ է սպասվում Հայաստանին և Փաշինյանին. Yerkir.am

Սահմանադրության 25 փոփոխություն, բռնատիրություն և փախուստ. սա՞ է սպասվում Հայաստանին և Փաշինյանին
ՀՀ իշխանությունները վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության գալու երկրորդ տարում արդեն փոփոխություններ են կատարում երկրի Սահմանադրության մեջ: Երկրի մի շարք հեղինակավոր հաստատություններ (ՀՀ փաստաբանների պալատ և այլն) իրավական առումով ի սկզբանե խնդրահարույց համարեցին Սահմանադրության՝ փաշինյանական փոփոխությունների ողջ գործընթացը:

Եվ չնայած այն հանգամանքին, որ իշխանական քարոզչամեքենան ողջ ուժով ձգտում է տպավորություն ստեղծել, թե երկրի զարգացման, մասնավորապես, դատական իշխանության կայացման ու կոռուպցիայի վերացման առանցքային խոչընդոտը հենց, ոչ ավել, ոչ պակաս՝ Սահմանադրական դատարանն է՝ իր նախագահով, ավելին՝ հենց այս «օջախի» վրա հենվելով «սև» և «հին» ուժերը փորձում են ռևանշ իրականացնել, այդուհանդերձ, մտածող մարդկանց համար պարզ է՝ Սահմանադրության ներկա փոփոխությունը փաշինյանական քմահաճության արգասիք է և որևէ աղերս չի կարող ունենալ իրավակարգի ամրապնդման կամ երկրի զարգացման, առավել ևս՝ «հների գլուխ բարձրացնելու» և այլ հնարածին թեզերի հետ:

Եթե իսկապես Փաշինյանի իշխանության նպատակը երկրի հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում, իրենց բառերով ասված, «հեղափոխությունների» իրականացումն էր, ապա միանգամայն պարզորոշ էր՝ դրան որևէ բան, առավելաբար՝ Սահմանադրությունը կամ վերջինիս նախագահը, չէր խանգարում:

Նման հողի վրա տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վառ օրինակը Վրաստանն է, որի նախկին նախագահ Մ. Սահակաշվիլին երկրի Սահմանադրության մեջ կատարած փոփոխությունների ռեկորդակիր է. 1995 թ. ընդունված Վրաստանի Սահմանադրությունը փոփոխվել է 33 անգամ, և ամենամեծ փոփոխությունները Վրաստանի Սահմանադրությունը կրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կառավարման 9 տարիներին: Սահակաշվիլու շրջանում Վրաստանի Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել ուղիղ 25 անգամ: Այսինքն՝ Սահակաշվիլին տարին գրեթե երեք անգամ փոխել է երկրի Սահմանադրությունը (նշենք, որ Վրաստանի պարագայում Սահմանադրությունը փոփոխվում է ոչ թե հանրաքվեի, այլ խորհրդարանի միջոցով):

Արկածախնդիր քայլերով աչքի ընկնող Սահակաշիվլին Սահմանադրությունը փոխել է ամեն առիթով, լինի դա դատավորների տարիքային շեմի փոփոխման, խորհրդարանի՝ մի քաղաքից մյուսը տեղափոխման, այս կամ այն ինստիտուտի լիազորությունների կրճատման կամ ավելացման, խորհրդարանի պատգամավորի բիզնեսը խլելու, դատախազի կամ ոստիկանության աշխատակցի՝ որևէ խնդրի մասին կարծիք հայտնելու պատճառով հաշվեհարդար տեսնելու և բազմաթիվ այլ մանր ու մեծ նպատակներով։

Հետագան ցույց տվեց՝ այսպիսի ընթացքը շատ քիչ ընդհանուր աղերս ուներ երկրի զարգացման հետ, և այդ ամենն արվում էրՍահակաշվիլու մենիշխանության հաստատման, երկրում այլակարծության մերժման, գործարարներից բիզնեսների խլման, ընդդիմադիր շրջանակներին տոտալ «վնասազերծման» և այլ նպատակներով:

Այս ամենի արդյունքում՝ կարճ շրջան անց երկրում հաստատվեց կատարյալ բռնապետություն: Հասարակությունը դա հասկանալով՝ 2006 թվականից սկսած սկսեց քաղաքական հանրահավաքները, որոնք գագաթնակետին հասան 2007 թ. աշնանը, երբ փողոց դուրս եկան ռեկորդային թվով մարդիկ՝ կազմակերպելով Վրաստանի հետխորհրդային ողջ շրջանի ամենազանգվածային հանրահավաքները։ Սակայն շարժումը ճնշվեց ամենաբիրտ մեթոդներով: Եղան մի քանի հարյուր վիրավորներ։ Տեսնելով համընդհանուր զարթոնքը՝ Սահակաշվիլին մեկ տարով առաջաձգեց նախագահական ընտրությունները և 2008 թ. հունվարի 5-ին զանգվածային կեղծիքների միջոցով վերստին սողոսկեց նախագահական նստավայր։

Սկսվեց երկիրը նոր ցնցումների տանելու, Հարավային Օսեթիայի հետ բոլոր ձևաչափի բանակցությունները ձախողելով՝ երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, տարածքային անվերադարձ կորուստների, սեփական քմահաճույքներով մարդկանց ունեզրկելու, ազատազրկելու և երկրում հեղձուցիչ մթնոլորտ ստեղծելու նոր շրջան:

Այս ամենից ելնելով՝ 2007 թ. Վրաստանում սկիզբ առած զանգվածային ցույցերը շարունակվեցին նաև հաջորդ տարիներին, եղան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Դրությունը համեմատաբար խաղաղվեց 2012 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Սահակաշվիլին ջախջախիչ պարտություն կրեց և մեկ տարի անց (նախագահական ժամկետի ավարտին) փախավ երկրից։

Թե ինչով ավարտվեց Սահակաշվիլու այս ընթացքը, այժմ ուր է նա և ինչպիսի կարգավիճակով՝ բոլորին է հայտնի: Իսկ Վրաստանը Սահակաշվիլու իշխանության ավարտին շարունակեց մնալ որպես աղքատ, ֆինանսապես, տնտեսապես, պարենային անվտանգության և էներգետիկ իմաստով՝ ծայրահեղ կախյալ, թերզարգացած արդյունաբերությամբ և, հատկապես, ոչնչացված գյուղատնտեսությամբ մի երկիր:

Վերադառնալով Փաշինյանի քաղաքականությանը՝ փաստենք. չնայած ակնհայտ նմանություններին, այդուհանդերձ, Սահակաշվիլու հետ համեմատ, կան որոշ տարբերություններ: Օրինակ, եթե Սահակաշվիլին կառավարման առաջին մեկ-երկու տարին նվիրեց երկրում զանգվածային բարեփոխումներին, վարդերը ձեռքը շրջեց աշխարհով մեկ և ահռելի փող բերեց երկիր՝ բարեփոխումների շարունակականությունն ապահովելու և քայքայված տնտեսությունը վերականգնելու հայտարարություններով, և վերջինիս արկածախնդրություններն առավել ցայտուն երևացին հիմնականում 2006 թվականից սկսյալ, ապա Փաշինյանի մեջ «սահակաշվիլին» տառացիորեն արթնացավ վարչապետի աթոռին նստելու պահից սկսած: Վտանգավոր մի իրողություն, որին պետք է տրվի պատշաճ գնահատական։

Վերոնշյալը մեզ հիմք է տալիս փաստելու.

Բացի այն, որ Փաշինյանի սահմանադրական փոփոխությունները հակաիրավական են, դրանք նաև որևէ աղերս չունեն հայտարարված բարեփոխումների հետ,
Սահմանադրական փոփոխությունները մեկով չեն սահմանափակվելու. դրանք դառնալու են պարբերական, Փաշինյանի և վերջինիս ընտանիքի քմահաճույքներից կախված՝ ծառայելով երկրում բռնատիրական կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը,
Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված մենիշխանության հաստատումը երկիրը տանելու է նոր ցնցումների, տեղի են ունենալու քաղաքական հողի վրա զանգվածային ձերբակալություններ, բախումներ, լինելու են մեծաքանակ զոհեր և վիրավորներ,
Սահմանադրական փոփոխությունները ոչ միայն չեն բարելավելու մարդկանց կյանքը, այլ ճիշտ հակառակը՝ մենիշխանության հաստատմամբ և դրան զուգորդված բախումների ու զոհերի միջավայրում որևէ ներդրման մասին խոսք անգամ լինել չի կարող, հետևաբար՝ կյանքը սրնթաց կերպով վատանալու է, ինչպես դա եղավ Վրաստանում։
Այսպիսով՝ Վրաստանի օրինակը լավագույններից է, որից պետք է դասեր քաղել՝ կանխելու գալիք հնարավոր ողբերգությունը Հայաստանում, այն տխրահռչակ փուլը, որն ապրեց Վրաստանն ու Վրաստանի ազգաբնակչությունը:

Վահե Սարգսյան

Yerkir.am

դիտվել է 1606 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am