Պուտին-Էրդողան ջերմ հարաբերությունները՝ հարվածի տակ

Պուտին- Էրդողան բարեկամական հարաբերությունները վտանգի մեջ են. Վերջին տարիներին ավելի ու ավելի ջերմացող հարաբերությունները փորձության են ենթարկվում սիրիական Իդլիբի պատճառով: Այստեղ Անկարան ու Մոսկվան հակադիր ճամբարների են պաշտպանում:

Թուրքիան աջակցում է այստեղ կենտրոնացած ընդդիմադիրներին, Կրեմլը՝ նախագահ Ասադին, որը մի քանի շաբաթ է ակտիվ առաջխաղացմամբ փորձում է գրավել ընդդիմության վերջին բաստիոնը:

Նախօրեին ընդամենը մի քանի ժամում Սիրիայի կառավարական զորքերը տասնյակ բնակավայրեր էին գրավել Հալեպի հյուսիսում՝ ստիպելով ընդդիմադիրներին հեռանալ դիրքերից, որոնք զբաղեցնում էին տարիներ շարունակ: Ավելի վաղ Ասադի բանակը վերահսկողության տակ էր առել Դամասկոս - Հալեպ առանցքային նշանակության մայրուղին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանն ի պատասխան սպառնացել էր՝ եթե Ասադը զորքերը ետ չքաշի, Թուրքիան կանցնի հակահարձակման, անգամ՝ առանց Ռուսաստանի համաձայնության. - «Իդլիբում առկա ճգնաժամի հանգուցալուծումը հետևյալն է. սիրիական վարչակազմը պետք է հնարավորինս արագ դադարեցնի ագրեսիան և հետ քաշի զորքերը` տեղակայելով դրանք նախկին պայմանավորվածությունների հիման վրա նախանշված դիրքերում: Հակառակ դեպքում մենք այդ հարցը կլուծենք մինչև փետրվարի վերջ: Մենք ուրախ կլինենք, եթե հնարավոր լինի այդ հարցը լուծել մեր բարեկամների օգնությամբ: Պատրաստ ենք նաև միայնակ դիմել այդ գործողություններին»:

Տեղում շարունակվող կատաղի մարտերի պատճառով երկու ճամբարներում էլ զոհեր ու կորուստներ կան: Թուրքական բանակը երկու շաբաթվա ընթացքում առնվազն 13 զոհ է տվել, Ասադի բանակը մարդկային զոհերից բացի, նաև երկու ռազմական ուղղաթիռ է կորցրել: Օր-օրի սրվող տարաձայնությունները քննարկելու համար այսօր Անկարան հերթական պատվիրակությունն է ուղարկել Մոսկվա:

Սա բանակցությունների արդեն երկրորդ փուլն է, առաջինն ավարտվել էր անարդյունք: Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ իրականում Թուրքիան է ստեղծված իրավիճակի մեղավորը, քանի որ մինչև օրս չի իրագործել 2018-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն ու չի կարողացել զինաթափել իր վերահսկողության տակ գտնվող զինյալներին. - «Իդլիբը շարունակում է մնալ ահաբեկչական խմբավորումների հավաքատեղին։ Ահաբեկչական այդ խմբերը շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը Թուրքիայի պատասխանատվության տակ գտնվող գոտում։ Եվ նրանց քայլերը ուղղված են ոչ միայն Սիրիայի կառավարական զորքերի, այլև Սիրիայում տեղակայված ռուսական օբյեկտների դեմ», հայտնել է «Ազատությունը»:

Ռուսաստանի հետ բանակցություններում չհասնելով հաջողության՝ Էրդողանը անցած շաբաթ սպառնացել էր այս հարցով դիմել Միացյալ Նահանգների նախագահին: Հաղորդվում է, որ երեկ արդեն երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Դոնալդ Թրամփը պաշտպանել է ՆԱՏՕ-ի դաշնակցին ու հորդորել Ռուսաստանին դադարեցնել արյունահեղությունը:

Թուրքիայի արտգործնախարարը, իր հերթին, հեռակա դիմելով Կրեմլին՝ զգուշացրել է, թե «օվկիանոսից այն կողմ պատրաստ են օգտագործել այս առիթն ու զբաղեցնել Ռուսաստանի տեղը Թուրքիայի կողքին». - «Ես զրուցել եմ ամերիկացի սենատորների հետ։ Նրանք Ռուսաստանի հետ մեր ներկայիս հարաբերությունները դիտարկում են որպես թուրք-ամերիկյան հարաբերությունները բարելավելու հնարավորություն: Բայց մենք չենք կարծում, որ դա պետք է կապել որևէ երրորդ երկրի հետ: Մենք Միացյալ Նահանգներից անկեղծ վերաբերմունք ենք ակնկալում՝ մեր դաշնակցային ոգուն համահունչ»։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան շարունակում են բանակցություններ վարել Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի կարգավորման շուրջ։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»։ Նրա խոսքերով՝ առջևում դեռ շատ աշխատանք կա. «Մենք չպետք է թույլ տանք, որ սիրիական խնդիրը նվազեցնի մեր համագործակցությունը և ազդի մեր հարաբերությունների վրա»:
Մինչ կողմերը, առայժմ ապարդյուն բանակցում են Մոսկվայում՝ փակ դռների ետևում, արևմտյան մամուլը փաստում է, որ Իդլիբում հարյուր հազարավոր մարդիկ մնացել են պաշարման մեջ: Թուրքիան փակել է իր սահմանը, Ասադի զորքերը ռուսների աջակցությամբ, շարունակում են հարձակումները:

Սիրիայում 2011-ից սկսված և արդեն շուրջ տասը տարի շարունակվող ներքաղաքական պատերազմում, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, 400 հազարից ավելի մարդ է զոհվել, ավելի քան վեց միլիոնը դարձել են փախստական:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1688 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am