Կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները

«Հերթական ներդրողը Հայաստանում հանդիպել է պետական համակարգում առկա բյուրոկրատիային և հիասթափվել: Տեղեկություններ ունենք այն մասին, որ անմիջապես հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն է հայտնել First Industrial Zone միջազգային ընկերությունը:

2 փուլից բաղկացած ծրագրով այս ընկերությունը պատրաստակամություն է հայտնել առաջին փուլով Հայաստանում կատարել 30 միլիոն դոլարի ներդրում, ստեղծել 200 աշխատատեղ և զբաղվել զրահապատ մեքենաների արտադրությամբ, մեքենաների զրահապատմամբ՝ 5 տարվա հարկերից ազատման թույլտվության պարագայում:

Մեքենաների 10 տոկոսը, ըստ առաջարկի, պետք է բարեգործական հիմունքներով տրամադրվեր Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես, ԱԻՆ-ին և ՊՆ-ին: Սեփականատերերը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ հանդիպումից հետո Փաշինյանը հստակ հրահանգել է կազմել հանձնաժողով և աջակցել ծրագրին:

Սակայն 2 տարի է արդեն, ինչ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև այլ հարակից կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը չի կարողանում եզրակացություն տալ, այսինքն, ստացվում է, որ, պատկերավոր ասած, կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանի առաջադրանքները:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ թերի աշխատանքից հիասթափված ինվեստորը ծրագիրը որոշել է փակել և հեռանալ Հայաստանից: Ստացվում է, այս իշխանությունները մտածում են միայն այսրոպեական ձեռքբերումների մասին, չեն գծում հեռահար պլաններ և չունեն հստակ ռազմավարություն, թե ինչ ենք ունենալու մի քանի տարի հետո»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 658 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am