Կոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շաբաթ օրը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բանակցությունները շարունակում են լայն քննարկման թեմա մնալ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: ՀՀ վարչապետը քննադատվում է թույլ փաստարկներով խոսելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին ներկայացուցիչ, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ` հետաքրքրվելով՝ որպես Արցախյան հիմնահարցի իրավական հատվածից ամենատեղեկացված մարդկանցից մեկը՝ ի՞նչ փաստարկներ պետք է ներկայացվեին մյունխենյան քննարկման ժամանակ, որ չարվեցին:

«Կոռեկտ չեմ համարում հրապարակային խոսել հայկական կողմի բացթողումների մասին»,- ասաց Կոստանյանը` շարունակելով,- Ինչ վերաբերում է փաստարկներին, որոնք անպայման պետք է ապագայում ներկայացնել Ադրբեջանին, բազմազան են: Օրինակ` բառացիորեն վերջերս՝ հունվարի 30-ին, Եվրոպական դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ իր վճիռը՝ Մանվել Սարիբեկյանի վերբերյալ: Այս գործով, որպես պետության ներկայացուցիչ, ես ներկայացրել եմ Հայաստանը որպես երրորդ կողմ:

Դատարանը այս գործով հստակ արձանագրեց, որ մեր հայ տղան Ադրբեջանում խոշտանգվել, սպանվել է, եւ դրա համար պատասխանատու է Ադրբեջանի իշխանությունը: Սա Մարդու իրավունքների միջազգային դատարանի կողմից հաստատված մի զորեղ փաստարկ է, որը պետք է որպես ապտակ օգտագործել բոլոր այն դեպքերում, երբ Ադրբեջանի որեւէ պաշտոնյա, ներառյալ նախագահը, իրեն թույլ կտա ասել, թե Ադրբեջանում հայերը կարող են հանգիստ եւ ապահով ապրել, ինչպես մնացած բոլոր ազգային փոքրամասնությունները»:

Ըստ Գեւորգ Կոստանյանի՝ կան բազմաթիվ այլ փաստեր՝ հաստատված միջազգային տարբեր կառույցների կողմից, որոնք վերաբերում են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի եւ այլ հանցագործություններին, որոնք բազմիցս մեր կողմից ներկայացվել են իրավական գործընթացներում եւ պետք է օգտագործվեն նաեւ քաղաքական համատեքստում:
Հավելենք, որ առաջիկայում նաեւ լինելու է Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մասով ՄԻԵԴ դատավճիռը, որի ներկայացուցիչը եւս եղել է Գեւորգ Կոստանյանը»:

դիտվել է 964 անգամ
Լրահոս
Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am