Դեմիրճյանի ապտակը Փաշինյանին

Փետրվարի 17-ին մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզրշավը, իշխանությունը դեռ լուռ է, երեւի թե գցում-բռնում են, թե ինչ քարոզարշավ իրականացնել, որը մարդկանց ընտրատեղամաս կհասցնի: Քանզի դժվար թե իրեն հարգող մարդը մեկ մարդու պաշտոնանկության հարցով կազմակերպված հանրքավեին ցանկություն ունենա մասնակցել, եթե այդ ամենը չփաթեթավորվի նախկինների դեմ պայքարի տեսքով:

Մինչ իշխանությունը գործի կանցնի, ասպարեզ է հանել իր խղճուկ արսենալը: Ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն ուներ քաղաքական ուժերի հարվածային մի ողջ գործիքաշար, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը: Այս ռեսուրսի գոյության առաքելությունն առիթից առիթ իրենց մասին հիշեցնելն է, ներկա գտնվելը: Այսպիսով՝ սահմանադրական հանրաքվեի աջակցության մասին հայտարարություն էր տարածել Հայաստանի Ժողովրդական կուսակացությունը՝ ի դեմս Ստեփան Դեմիրճյանի: <<ՀԺԿ-ն նպատակահարմար է համարում Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով և կողմ է ԱԺ-ի կողմից ներկայացված սահմանադրական փոփոխության առաջարկին:
Միևնույն ժամանակ՝ նկատի ունենալով, որ սահմանադրական հանրաքվեները մեր երկրում մշտապես կեղծվել են, ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը>> նշված է հաղորդագրության տեքստում:

Թե ինչու է նպատակահարմար գտնում, իհարկե, լավ կլիներ բացատրեր, որպեսզի մենք ու մյուսներն էլ հասկանայինք, թե ինչ է հասկացել պարոն Դեմիրճյանը կամ այս հարցում ով է նրան հասկացրել: Բայց նկատենք, որ պարոն Դեմիրճյանը կողմ ըլլալով խայտառակել է Փաշինյանին՝ հիշեցնելով ընդհանուր Սահմանադրության եւ դրա փոփոխության անհրաժեշտության մասին: Դեմիրճյանը մոտավորապես ակնարկել է, որ դուք չէիք պնդում, որ բոլոր ընտրություններն ու հանրաքվեները կեղծվել են, բա ինչու ամբողջ Սահմանադրությունը չեք փոխում, փոխում եք մի կոճակը:

Պոռթկում է ապրել նաեւ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ երկրպագու Արամ Սարգսյանը.<<Ժողովուրդը պահանջեց, և Սերժ Սարգսյանը հեռացավ։ Ժողովուրդը պահանջեց, և ԱԺ-ն լուծարվեց։ Ժողովուրդը չի վստահում և պահանջում է, որ ՍԴ այս կազմը հեռանա։ <<Ոչ>>-երը պնդում են, որ ժողովուրդը չի պահանջում։ Իշխանությունը հարցը դնում է հանրաքվեի՝ պարզելու պահանջու՞մ է ժողովուրդը, թե՞ ոչ։ Չեմ հասկանում՝ ինչի՞ն համաձայն չեն <<Ոչ>>-երը>>,-գրել է նա:

Բայց ինչպես նկատում եք` դեռ խուսափում է իր աջակցությունը բացահայտ հայտնել հանրաքվեին, մասնակցել քարոզչությանը: Պարոն Սարգսյանի անկեղծությունը պետք է գնահատել, մարդ, ով նախկինում էլ Սերժ Սսարգսյանին էր հարկ եղած դեպքում թեկուզ ոչ բացահայտ օգնության հասնում, չի կարող կեղծել եւ նախկինների դեմ բացահայտ քարոզչություն անել: Միայն թե կարիք կա պարզաբանելու՝ ով է իշխանությանը թույլ տվել մեր հաշվին ստուգել ժողովուրդը պահանջում է, թե չի պահանջում: Միգուցե վաղն էլ պահանջի՝ ուզում են կախել նախկիններին, թե չեն ուզում, եթե սա է ժողովրդավարության ճանապարհը, ապա կարելի է կարեկցել այդ ճանապարհը կերտողներին:

Անի Սահակյան

դիտվել է 11214 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am