Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները

«168 ժամը» գրում է. «Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերյալ գնահատականները հակասական են, թեև բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկյունից բացասական երանգներ արձանագրվեցին ինչպես ֆորմալ՝ արտահայտչամիջոցների, այնպես էլ՝ բովանդակային առումով։


Ակնհայտ էր քննարկման լեզվին՝ անգլերենին, Նիկոլ Փաշինյանի ոչ բավարար մակարդակով տիրապետելու իրողությունը, ինչն ավելի էր ընդգծվում Ալիևի խոսքի ֆոնին։ Տեսանելի էր նաև Նիկոլ Փաշինյանի լարվածությունը, որն արտահայտվում էր ժեստիկուլյացիայով, անկանոն շարժումներով։

Իսկ քննարկման բովանդակային հատվածում Հայաստանի վարչապետը թույլ տվեց բազմաթիվ սխալներ ինչպես պատմական հղումների, այնպես էլ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի ներկայացման առումով։ Այդպիսի վրիպումները բազմաթիվ էին, սակայն ամենաբովանդակային բացթողումը, թերևս, այն էր, որ քննարկման ողջ ընթացքում Հայաստանի վարչապետի կողմից այդպես էլ որևէ բառ չարտասանվեց ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, ինչը հակամարտության կարգավորման մեր՝ հայկական կողմերի հիմնական կռվանն է։ Եվ, ցավալիորեն, ազգերի ինքնորոշման մասին ձևակերպում հնչեց միայն Իլհամ Ալիևի կողմից՝ հանդիպման վերջում, հեգնական համատեքստում, որին, ցավոք, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ համարժեք արձագանքել։


Այդ քննարկման հետ կապված միակ մխիթարական իրողությունն այն է, որ Ադրբեջանի նախագահն էլ առանձնապես չփայլեց իր պատրաստվածությամբ և մնաց իր երկրի կողմից արդեն շուրջ 30 տարի թմբկահարվող ու աշխարհին հոգնեցրած ձևակերպումների տրամաբանության շրջանակներում։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա քննարկմանը նրա մասնակցությունից ընդհանուր առմամբ ակնհայտ էր, որ նա այդ միջոցառմանը գնացել էր անպատրաստ՝ բառի լայն և նեղ իմաստներով։ Նման մակարդակի հանդիպումներին պետությունների ղեկավարների մասնակցությունը պետք է ունենա, այսպես կոչված, ինստիտուցիոնալ հենք, այսինքն՝ պետական համապատասխան կառույցները՝ սկսած ԱԳՆ-ից, վերջացրած տարբեր վերլուծական կենտրոններով, պետք է նախապես աշխատեն երկրի ղեկավարի խոսքի, շարժուձևի, ընդդիմախոսի հետ հնարավոր հարցուպատասխանի, բանավեճերի տարբեր սցենարների վրա։ Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ նման որևէ աշխատանք չէր տարվել։ Դժվար է ասել՝ ինչ պատճառով։

Հավանական է թվում այն տարբերակը, որ Փաշինյանն իրեն համարում է ամենագիտակ նաև ղարաբաղյան հարցում և հրաժարվել է համապատասխան աջակցությունից, ինչի արդյունքում նրա խոսքը մեզ համար կենսական նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության հարցում թողնում էր խիստ մակերեսային, ուսանող պատմաբանի մակարդակի խոսքի տպավորություն։ Գլոբալ առումով այդ երևույթի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հակաինստիտուցիոնալ, հակահամակարգային կերպար է, և դա արտահայտվում է նրա գործունեության գրեթե բոլոր ասպեկտներում։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է, քանի որ, եթե ներքին հարցերում կարելի է հանդուրժել դիլետանտիզմն ու պոպուլիզմը, ապա արտաքին քաղաքականության ասպարեզում դա ուղղակի հղի է կործանարար հետևանքներով։ Բայց կա ևս մեկ կարևոր նրբերանգ. ո՞վ կամ ովքե՞ր են, որ կարող են ի պաշտոնե կամ ղեկավարին մոտ գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ այս իրողությունների մասին ասել Նիկոլ Փաշինյանին։ Նրա շրջապատը զբաղված է արտասանված ամեն մի տառի փառաբանմամբ, իսկ արտաքին քաղաքականության պատասխանատուներից չափազանց դժվար է ակնկալել թերությունների ու բացթողումների մասին Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու համարձակություն։

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը կարդալու է իր թիմակիցների գովաբանությունն ու տեսնելու է արտաքին քաղաքականության պատասխանատուների հպատակ ժպիտները, քննադատությունները վերագրելու է «պետության դավաճաններին» և համակվելու է զգացողությամբ, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել և բարոյական հաղթանակ է արձանագրել Ալիևի նկատմամբ։

Այդ պատրանքը նրան խանգարելու է վերադառնալ իրականություն, ընդունել սեփական սխալները, և նա նույն ոգով շարունակելու է իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Իսկ դա վտանգավոր է։ Չափազանց վտանգավոր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 367 անգամ
Լրահոս
«Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am