Փաշինյանի մյունխենյան «ազատ անկումը»

Երկու օր է հայաստանյան հասարակությունը քննարկում է Փաշինյան–Ալիև մյունխենյան հրապարակային քննարկումը: Կան տրամագծորեն հակառակ տեսակետներ՝ հիացականից, մինչև խիստ հիասթափված:

Փորձենք վերլուծել, առանձնացնելով այն կարևոր կետերը, որոնք Փաշինյանն առանձնացրեց՝ բաց թողնելով մի շարք կարևոր փաստեր:

Այսպես` նա մի քանի անգամ շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: «Շատ կոնկրետ բան, կա, որը միջազգային հանրությունը կարող է անել՝ հստակորեն ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում և միջազգային հանրությունը պետք է հստակ ու միանշանակ կերպով դա շեշտի», - ընդգծեց Փաշինյանը, ապա հավելեց՝ եթե որևէ մեկն ասում է, թե կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում, «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կպատասխանի, որ այդ հակամարտությունն արդեն լուծված է»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակադարձելով Նիկոլ Փաշինյանին՝ նշեց. «Միջազգային հանրությունը առաջինը պետք է բացատրի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և երկրորդը՝ լուրջ ճնշում գործադրի ագրեսորի նկատմամբ»։ Ընդ որում, Ալիևը ոչ միայն մի քանի անգամ Հայաստանին ագրեսոր ու պատերազմի բռնկման պատասխանատու որակեց, այլև ուղղակի աղավաղեց ղարաբաղյան պատերազմի բռնկման պատճառը:

Բնական է, որ նա դա արեց դիտավորյալ: Եվ ի՞նչ... ոչ մի պատասխան Փաշինյանի կողմից: Ո՞վ է պատերազմը սկսել, ինչից հետո, ինչպես: Չէ՞ որ պատերազմը սկսել է Ադրբեջանը:

Այդ դահլիճում նստածները, երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն, այդպես էլ, հավանաբար, մնացին անտեղյակ, որ Հայաստանի անկախացման հետ միասին Հայաստանը ստիպված էր պատերազմել Ադրբեջանի հետ:

Հաջորդը՝ 2016թ. ապրիլյան պատերազմը... Ընդամենը 4 տարվա պատմություն ունի, թե ինչպիսի ագրեսոր պետության հետ գործ ունի Հայաստանը: Կրկին մի հերթական ապացույց, որ հայկական կողմը ստիպված ներքաշվում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմների մեջ: Դարձյալ լռություն Փաշինյանի կողմից, որևէ հիշեցնում չեղավ այդ մասին:

Փոխարենը լսում էինք Ալիևի շարունակական մեղադրանքներ՝ «ագրեսոր Հայաստանի» մասին, և պահանջեր, թե՝ ինչու պետք է «միջազգային հանրությունը ճնշի Հայաստանին»:

Կարծես Փաշինյանը ստանձնել էր պատասխանատվություն անվերջ վստահեցնելու, որ հայկական կողմը երբեք պատերազմ չի սկսի: Իսկ նման ցանկություն Հայաստանը երբևէ ունեցե՞լ է՝ ի հակադրություն ռազմատենչ Ադրբեջանի:

Դեռ լավ էր Փաշինյանը չմոռացավ, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության կողմ և բանակցությունների կողմ ԵԱՀԿ-ի կողմից ու հիշեցրեց 1992թ. և 1994թ. Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովը: Իսկ ահա իր համոզմունքը, որ առանց Արցախի հնարավոր չէ բանակցություններում հաջողության հասնել, երևաց, որ Ադրբեջանի համար անընդունելի է գոնե այս փուլում: Ալիևը համարձակվեց պայման դնել՝ «եթե դուրս հանեք զորքերը, նոր՝ կմտածենք» ոճի մեջ:

Ամբողջ հարցն այն է, որ Ալիևը, թերևս, մտածված Փաշինյանին ներքաշեց «պատմական ծուղակ»:

Լինելով կեղծիքի վարպետ՝ Ալիևը ղարաբաղյան պատերազմի բռնկման մեկնարկից կեղծելով եկավ մինչև Խոջալու, իսկ Փաշինյանը թողած երեսուն տարվա պատմություն ունեցող հակամարտության կարևոր փաստերը, հասավ մինչև Տիգրան Մեծի տարիները:

Բոլորի համար պարզ էր, որ սա ընդամենը հրապարակային շոու է, հետևաբար, շոուներին պետք է պատրաստվել: Պատահական չէր, որ Ալիևը հիշեցրեց, որ Փաշինյանի նախորդը հրաժարվել է նման քննարկում-դեբատից:

Հիմա հարց կարող է առաջ գալ՝ ինչու՞ է Սերժ Սարգսյանը հրաժարվել այդ շոուից: Որովհետև Ալիևի հրապարակային կեղծիքները կամ չպետք է լեգիտիմացնել, կամ պետք է պատասխան տալ ըստ արժանվույն ու քարը քարի չթողնելով, հիշեցնելով ղարաբաղյան ողջ երեսնամյա պատմությունը՝ ամեն ինչից, որ կարգավորման բոլոր տարբերակները մերժողը եղել է հենց Ադրբեջանը, այլ ոչ թե՝ Հայաստանը, ինչպես Մյունխենում ներկայացրեց Ադրբեջանը:

Բացի այդ, Ալիևն ուղղակի բացահայտեց, որ կարգավորումը տեսնում է բացառապես փուլային տարբերակով: Եվ ի՞նչ... Հայաստանը համաձա՞յն է դրան: Եթե ոչ՝ ինչու՞ չառարկեց Փաշինյանը: Եթե չառարկեց, կարո՞ղ ենք ուրեմն արձանագրել, որ Փաշինյանը գնում է Տեր-Պետրոսյանի գծած՝ փուլային սցենարով:

Հայաստանը համաձա՞յն է, որ հայկական կողմն է պատերազմ սկսել: Եթե ոչ՝ ինչու՞ չառարկեց Փաշինյանը:

Հայաստանը համաձա՞յն է, որ «հայկական զորքերը պետք է հետ քաշի Արցախից, որից հետո միայն Ալիևը կխոսի Արցախցիների հետ»:

Եթե ոչ՝ ինչու՞ չառարկեց Փաշինյանը:
Ալիևի խոսքից պարզ էր, որ նա Լեռնային Ղարաբաղը տեսնում է բացառապես Ադրբեջանի կազմում: Առարկե՞ց դրան Փաշինյանը՝ փաստելով, որ երբեք ապագայում Արցախը չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ:

Ու ընդհանրապես, ինչու՞ էինք մենք արդարացողի դերում, իսկ Ալիևը պահանջատերի: Այդ ո՞ր օրվանից է Ադրբեջանը «խաղաղասեր» դարձել, իսկ մենք՝ «հարձակվող», «ագրեսոր»:

Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբեր Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակ ընդդիմադիրները քննադատել են նրանց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ունեցած այս կամ այն դիրքորոշումը, պահանջներ են ներկայացրել, դժգոհել են, հանրահավաքներ են անցկացրել:

Բայց երբեք ղարաբաղյան բանակցային գործընթացի ընդհանուր մթնոլորտն այսպես գլխիվայր շուռ եկած չի եղել ի օգուտ Ադրբեջանի ակնկալիքների ու սպասելիքների, որևէ ղեկավարի օրոք չի եղել նման իրավիճակ:

Բոլորս լրջորեն մտորելու առիթ ունենք...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5141 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am