Սիրիայի ապստամբները Հալեպի մոտակայքում գյուղ են գրավել
Սիրիացի ապստամբները Հալեպի մոտակայքում գյուղ են գրավել, որի հետևանքով 73 հոգի մահացել է, տեղեկացնում է reuters.com-ը`հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությանը: Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալեպից 15 կմ հեռավորության վրա գտնվող Խան Թուման գյուղի վրա հարձակումն իրականացնելիս՝ ապստամբներին օգնել է նաև «Ալ Քաիդային» առնչվող «Ալ-Նուսրա» խմբավորումը: Հաղորդվում է նաև, որ սիրիական բանակին մոտ կանգնած աղբյուրներ հերքել են Խան Թումանի գրավվելու մասին տեղեկությունը:
