Ինչպե՞ս կարելի է խաղալ մարդկանց բարի համբավի հետ՝ հրապարակելով ոչ ստույգ տեղեկություններ

Հրապարակը գրում է. «Իշխանավորները մեզնից՝ լրագրողներից, բարձր իրավագիտակցություն և էթիկայի ամենանուրբ կանոնների պահպանում են ակնկալում։ Դեմ չեմ՝ գուցե մենք երբեմն տրվում ենք մեր մասնագիտության ընձեռած հնարավորությունների գայթակղությանն ու խախտում որոշ սահմաններ։ Կարեն Կարապետյանի լեքսիկոնով ասած՝ լրագրողի դրայվն է մեզ երբեմն առաջնորդում և սենսացիաներ անելու ցանկությունը։ Բայց ինչո՞վ եք առաջնորդվում դուք՝ պաշտոնյաներդ, որ ամեն օր օրենք ու իրավունք եք խախտում, դաժանաբար կոխկրտում եք անմեղության կանխավարկածն ու նախաքննության գաղտնիքը։

Ընդամենը երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ ԵՊՀ դասախոսին կաշառքի մեղադրանք առաջադրելու մասին, և անգամ մասնագիտությունն էին մատնանշել՝ իրավագիտություն։ Համալսարանից միանգամից 2 հերքման հաղորդագրություն տարածեցին, թե՝ մեր դասախոսներից ոչ մեկը ձերբակալված չէ, իսկ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը կոչ արեց ԱԱԾ-ին՝ զերծ մնալ «անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումներից» և «չստվերել ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողության բարի համբավը»։


Իշխանությունների և նրան սպասարկող մարմինների իրավական անգրագիտության ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների մասին մենք գրեթե ամեն օր ենք գրում։

Ինչպե՞ս կարելի է խաղալ մարդկանց ու կազմակերպությունների բարի համբավի հետ՝ հրապարակելով ոչ ստույգ տեղեկություններ, ընդամենը նախաքննության փուլում գտնվող գործերի հետ կապված հաղորդագրություններ տարածել՝ չսպասելով դատաքննությանն ու դատական վճռին։ Փոխարենը մեզ մեղադրում են վաղուց կատարված դեպքի և ուժի մեջ մտած դատավճռի մասին հրապարակումներ անելու մեջ, որով, իբր, փորձել ենք վարկաբեկել «այո»-ի շտաբի ղեկավարին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 554 անգամ
Լրահոս
Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․ Իրանը երկու նավ է կալանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am