«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 25-ին Ազգային ժողովում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ Դատական օրենսգրքի եւ կից օրենքների փոփոխությունների փաթեթի շուրջ: Երեկ այս մասին տեղեկացրել է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը եւ ընդգծել՝ քննարկումը լինելու է վեթթինգի մասին օրենքի շուրջ: Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ իշխանությունները, կարծես թե, հրաժարվել էին բուն վեթթինգի գաղափարից, սակայն հիմա իմքայլական պատգամավորը կրկին նման որակում է տալիս: Ինչպես հայտնի է, դեռեւս 2019 թվականի մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ` ասելով, թե Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի։
«Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», – նշել էր վարչապետը: Եվ վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն խմբակցությունն այդպես էլ ամբողջական տեսքի չբերեց այն, քանի որ ընթացքում իշխանությունը միտքը փոխեց եւ որոշեց, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել Սահմանադրական բարեփոխումների միջոցով, ինչը կառողջացներ նաեւ դատական համակարգը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս իշխանության ներկայացուցիչները հաճախ են այս թեմայի շուրջ քննարկումներ ունենում եւ, ի վերջո, կրկին հանգել են վեթթինգի գաղափարին: Թե ինչ կտան այս քննարկումները եւ ինչպես կկարողանան առողջացնել դատական համակարգը, ցույց կտա ժամանակը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը