Ես հակաօրինական այս հանրաքվեին չեմ մասնակցի․ եկել եմ՝ իմ «կուսությունն ու՞մ տամ»․Ռազմիկ Դավոյան (video)

Մեր երկրում հրաշալի իրավաբաններ ունենք, ովքեր ընտիր ձևով մեկնաբանում են, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն հակաօրինական ու հակասահմանադրական է՝ առաջ բերելով հազար տեսակ խնդիրներ՝ սկսած ծախսերից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է գրող Ռազմիկ Դավոյանը։ Նրա դիտարկմամբ՝ եթե հանրաքվեն հակաօրինական է, ապա ու՞մ է հետաքրքրում՝ «այո» կամ «ոչ»-ը։

Ռազմիկ Դավոյանը չի հասկանում՝ ում են ներկայիս իշխանականները կոչում նախկիններ. «Ես չեմ կարող Ռոբերտ Քոչարյանին կամ էլ Սերժ Սարգսյանին կոռուպցիայի մեջ մեղադրել, բայց չեմ բացառում, որ նրանց շարքերում եղել են կոռուպցիոներներ»։

Փաստաբան Միհրան Պողոսյանը ցավով է նշում, որ իրենց աշխատանքը ինչ-որ չափով քաղաքականացվել է. «Շատ գործերի մեջ իրավաբանություն բացարձակ չենք տեսնում։ Մենք չունեցանք իրական հեղափոխություն, որը իշխանությունը փորձում է մեծ ճիգերով առաջ տանել»։

Փաստաբանի խոսքով՝ հեղափոխության փոխարեն տեղի է ունեցել իշխանափոխություն, որի ապացույցն են իրավական համակարգում նախկին դատավորների, դատախազների ու քննիչների առկայությունը․ «Նույն դատախազ, քննիչ, դատավորներն այսօր էլ կատարում են իշխանության պահանջները և դառնում ժողովրդի սրտի դատավորը, դատախազը»։

Դիտարկմանը, որ ՍԴ-ի դեպքում իշխանությունը նախընտրեց հանրաքվեի ճանապարհը, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ փորձեցին ՍԴ-ի դեմ պայքարում, այլ ճանապարհ չունեին։ Սկզբում ՍԴ-ի անդամների հետ շամպայն էին խմում, բայց, երբ արդեն կոնկրետ որոշումներ պետք է կայացներ ՍԴ-ն, ակամայից ՍԴ այս կազմը դարձավ նախկին, թալանչի»։

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը նշում է․ «Իրական քաղաքական ճգնաժամը խորհրդարանում է։ Նիկոլին սատարած «Սասնա Ծռերն» են նույնիսկ պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլը այսօր ստեղծել է կեղծ քաղաքական օրակարգ, որպեսզի ուշադրությունը շեղի ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունից»։

Մենուա Հարությունյանը համոզված է, որ Արցախի խնդիրը մշտապես լինելու է ՀՀ քաղաքական օրակարգում, սակայն Նիկոլն այն պետական գործիչը չէ, ում հետաքրքրում է այդ հարցը․ «Մի՛ մտածեք, որ Նիկոլը մտածում է Արցախի մասին։ Նա շարքային ստախոս է, ում նպատակն է ամեն գնով պահպանել իշխանությունը»։

Ըստ Հարությունյանի՝ իշխանությունը թողնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով ենթարկվելու է դատապարտման։

Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ նշում է, որ այսօր նշաձողն իջեցվել է այն մակարդակի, որ մարդիկ հարցեր չբարձրացնեն, որ իշխանությունը ժողովրդի հետևում թաքնվելով՝ իր ցանկություններն իրականություն դարձնի։

Ռազմիկ Դավոյանն էլ նշում է, որ Սահմանադրության հետ խաղ անել չի կարելի. «Հրայրը մի մեսիջ ուղարկեց եկող իշխանությանը. «Եթե դուք ձեր տիրույթի ազնիվ պահապան եք, ապա մեր երկիրը կկայանա»»։

Գրողը քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց։

դիտվել է 798 անգամ
Լրահոս
Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am