Մի գրված, ապա՝ ջնջված ղարաբաղյան նոր սկանդալի հետքերով

«Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիևը թվիթերյան իր էջում հայտնել է, որ հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

«Մինչև մեր իշխանությունները հանրաքվե են խաղում ու ՖԲ-ում անտաղանդ կենացներ գրում, մինչև ԱԳ նախարարը մեր դեսպաններին դրդում է արտերկրում սևեռվել վարչապետի ամբիցիաները և արկածախնդիր նախաձեռնությունները լղոզելու և սվաղելու, ահա այսպիսի վտանգավոր բաներ են տեղի ունենում», ֆեյսբուքի իր էջում երեկ գրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ի դեպ, գրառումը, որը հրապարակվել է Թուրալ Գանջալիևի թվիթերյան էջում, նա ավելի ուշ այն հեռացրել է։ Մի ուշագրավ հանգամանք էլ. այդ համայնքի ղեկավարի ավագ խորհրդական Սամիր Ահադողլու Մամադովը պնդում է, թե Կասպրչիկը շնորհավորել է նրան՝ «Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ դառնալու» կապակցությամբ:

«Թերթ.ամ» լրատվականը երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակին հարց է ուղղել նշյալ թեմայով՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչ հանդիպման մասին է խոսքը, և արդյոք առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ լինելու են Արցախի ներկայացուցիչների հետ։ «Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված և այնուհետև ջնջված անձնական գրառումներին։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, ելնելով իր մանդատից, պարոն Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների, այն է՝ Արցախի իշխանությունների և քաղհասարակության հետ: Պարոն Կասպրչիկի հանդիպումների ժամանակացույցի հետ կապված խնդրում ենք դիմել իր գրասենյակին», նշել են ՀՀ ԱԳՆ-ից։

Այսինքն, ՀՀ ԱԳՆ-ն առանձնապես ջանք էլ չի թափում նման օրինակ երևույթը համարել անթույլատրելի: Տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ նույնիսկ օրինաչափ է համարում:

Ամբողջ հարցն այն է, որ հայկական կողմը ներկայացնում է, որ Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին, նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների: Իսկ ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ Ֆրանսիայի դեսպանները ունենո՞ւմ են նման հանդիպումներ, ինչպես Բաքվում են ունեցել նման հանդիպումներ:

Պետք է հասկանալ, որ սույն ադրբեջանական ՀԿ-ի ղեկավարին արդեն քաղաքական գործոն են դարձնել ու ներկայացնում են որպես բանակցող կողմ, հավասարության նշան դնելով նրա և Արցախի ընտրված իշխանությունների հետ:

Մինչ այս միտումը օր-օրի ամրապնդվում է, երեկ Մյունխենում Փաշինյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի թեմայով: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացված քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետևյալ հարցին: «Ես Ձեզ համարում եմ շատ մեծ ժողովրդավար, երբ Դուք եկաք իշխանության, շատերն Ադրբեջանում այն կարծիքին էին, որ Դուք այլևս Ղարաբաղը չեք ներկայացնում, շատերը հույս ունեին, որ Դուք կարևոր քայլեր կձեռնարկեք նաև խաղաղության ուղղությամբ, օրինակ, ասենք, Ադրբեջանի «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի հետքաշման տեսքով, ցավոք, դա տեղի չունեցավ։ Դրանից հետո հնչեց Ձեր կողմից՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։ Ինչ կանեք այդ հույսի հետ, պարոն Փաշինյան»։

Փաշինյանը պատասխանել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ հարցը լուծել։ «Դուք ասում եք տարածքներ, Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին, մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի»։
Նիկոլ Փաշինյանը ներկաներին պատմեց Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպային սպանելու մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանին արտահանձնելուց հետո Սաֆարովին ազատ են արձակել և հերոսացրել։ «Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել, որովհետև խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին Ադրբեջանի կողմից։ Երբ ասում են տարածք, մենք ընկալում ենք անվտանգություն։ Ոչ միայն Հայաստանը, այլև ԼՂ-ն պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել անվտանգության երաշխիքների բացակայության հետ։

Ինչ վերաբերում է «Հայաստանը Ղարաբաղ է, և վերջ» արտահայտությանը, Փաշինյանը նշել է․ «Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա։ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և սրանով ամեն ինչ ասված է»։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջին հանդիպումից հետո շփման գծում լարվածությունն աննախադեպ ցածր մակարդակի է․ «Մենք որևէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից 1.5 տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել, բայց մյուս կողմից, ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որին հաջողվել է Ալիևի հետ հասնել 2018-ի սեպտեմբերից ի վեր։ Ես մեծ հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն և հանդարտ իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրական կարգավորում»։

Ադրբեջանցի ներկայացուցչի հարցը, ըստ էության, ցույց է տալիս, թե ինչ սպասումներ են ունեցել Փաշինյանից Բաքվում՝ հեղափոխությունից հետո: Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունը, փաստորեն, Բաքվում, արդեն խորը հիասթափություն է առաջացրել, նրանք անընդհատ հիշեցնում են այդ մասին, հույս ունենալով, որ նա այդ դրանից հետքայլ կանի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5973 անգամ
Լրահոս
Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am