Նախագահական կառավարման համակարգը Թուրքիան ավելի հզոր կդարձնի.նախագահ
Business insider-ը գրում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանքեր է գործադրում նախագահական կառավարման համակարգի արագ անցնելու համար` պնդելով, որ դա Թուրքիան առավել հզոր և կայուն կդարձնի: Նման հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել ուրբաթ` վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականի մասին հաղորդումից մեկ օր անց: Դավութօղլուն հայտարարել էր, որ հրաժարական է տալիս նախագահի հետ որոշ հարցերի, այդ թվում` նախագահական համակարգի շուրջ ծագած անհամաձայնության պատճառով: Դա չափազանց մեծ իշխանություն կտա Էրդողանին,կարծում են փորձագետները:
