Կոնգրեսի շենքում 8 մարդ է հոսպիտալացվել
Лента-ն գրում է ,որ ԱՄՆ Կոնգրեսի շենքերից մեկից ՝Longworth House Office Building գրասենյակում` 3 շինություններից մեկից , որն օգտագործվում է Ներկայացուցիչների պալատի կողմից, թունավոր նյութի պատճառով 8 մարդ է հոսպիտալացվել։ Նրանք շենքում գտնվող սրճարանի աշխատակիցներն են: Կապար պարունակող ներկերով օդի աղտոտվածությունը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, գիշերային աշխատանքներ կատարելու ժամանակ։ Առավոտյան որոշ աշխատակիցներ բողոքել են վատ ինքնազգացողությունից: Սրճարանը փակ կլինի, քանի դեռ մասնագետները չեն անցկացրել տարածքի ուսումնասիրություն:
