Ինչ կա Մերկելի մտքում Հայաստանի մասով. Նա կարող է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին: Սա եռօրյա աշխատանքային այց է։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը Բեռլինում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: Կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունները նախատեսված են այսօր երեկոյան:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երրորդ պաշտոնական հանդիպումն է ունենում Եվրամիության առանցքային երկրներից մեկի` Գերմանիայի ղեկավարի հետ: Ճիշտ մեկ տարի առաջ այս օրերին Փաշինյանը նորից Բեռլինում էր` հանդիպելու Անգելա Մերկելին: Գերմանիայի կանցլերն էլ, իր հերթին, հեղափոխությունից ընդամենն ամիսներ անց՝ 2018-ի օգոստոսին այցելեց Հայաստան:
Այսօրվա հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Մերկելը լրատվամիջոցների առջև հանդես կգան հայտարարություններով: Բեռլինից Փաշինյանը մեկնելու է Մյունխեն` մասնակցելու Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին: Հեղինակավոր այս միջոցառումը նույն հարկի տակ է հավաքում աշխարհի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների: Ավելի քան հիսուն տարի անցկացվող այս հավաքը աշխարհում անվտանգության ոլորտում թերևս ամենահեղինակավորն է: Այս անգամ Մյունխենում են լինելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ավստրիայի կանցլերը, Ռուսաստանի, Իրանի արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անգամ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենալու:

Մյունխեն է ժամանելու նաև Ադրբեջանի նախագահը: Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում չբացառեց, որ Անվտանգության համաժողովի շրջանակում շփում, զրույց կունենա Իլհամ Ալիևի հետ` օգտակար համարելով թեկուզ կարճ հանդիպումները: Մերկելը արդյոք մտադրություն ունի Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել գերմանական տանիքի ներքո՝ պարզ կդառնա ավելի ուշ:

ԵՄ անդամ պետություններից, քիչ թե շատ, կարելի է ասել, որ Գերմանիան ակտիվ է Հարավային Կովկասում: Հայաստանի դեպքում, առայժմ տնտեսական արդյունաբերական առումով, արդյունքներ չկան: Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան ժամանեց 2018թ. օգոստոսին: Հայաստան-Գերմանիա միջպետական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ էր Գերմանիայի կանցլերը ժամանում Երևան: Մերկելի այցը Հայաստանը նշվեց, որ կարելի է «պատմական» անվանել, որովհետև շուրջ 27 տարի հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների ընթացքում առաջին անգամ է կանցլերի մակարդակով այցը Հայաստանի Հանրապետություն։ Այցը, հիշեցնենք, տարածաշրջանային էր:

Հայ-գերմանական առևտուրը վերջին տարիներին կազմել է մի քանի հարյուր միլիոն դոլար: Գերմանիան տարիներ շարունակ Հայաստանի համար եղել է որպես դոնոր երկիր՝ աջակցել է Հայաստանին բարեփոխումների, տնտեսական զարգացվածության և տարբեր բնագավառներում: Ըստ ամենայնի ՀՀ իշխանությունները ցանկանում են, որ Գերմանիայի կառավարությունը կշարունակի այդ աջակցությունը։ Պաշտոնական Երևանն ակնկալում էր, որ Գերմանիան պետք է, որ ժամանակի ընթացքում ազդարարի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ընթացքում և որպես դրա շարունակություն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը մաս է կազմում ՀՀ-ԵՄ համաձայնագրի:

Բայց պարզ է, որ քաղաքական իմաստով չենք կարող ասել, թե Գերմանիայի հետ ունենք նկատելի դինամիկ հարաբերություններ՝ ներդրումային առումով, թեև Հայաստանում գործում են գերմանական կապիտալով ավելի քան 150 ընկերություններ:

ՀՀ իշխանությունները «հեղափոխությունը» ներկայացնելով գործընկեր պետություններին, այդ թվում Գերմանիային, ակնկալում են ավելի խորը համագործակցություն: Փաշինյան-Մերկել նոր հանդիպումը ցույց կտա, թե որքանով են Գերմանիայի իշխանությունների համար Հայաստանի իշխանությունների ելույթներն ու հավաստիացումները լուրջ ընկալվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2035 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am