ՀՀ վարչապետ աշխատող «ճիվաղը» կախվել է փրփուրներից. Սոնա Աղեկյան (video)

Իշխանությունը պահելու միակ ճանապարհն ամեն օր որևէ սենսացիոն հայտարարությունն է: Մի օր մեկին են ձերբակալում, մյուսին հետապնդում, մյուսին արգելում Հայաստանից դուրս գալ: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին:

Հրապարակախոսի դիտարկմամբ՝ հանրաքվեն պետք է տեղի չունենա, բայց ամեն ինչ գնում է նրան, որ այն, անպայման, կայանալու է, որը շատ վտանգավոր է լինելու իշխանության համար. «Ես վստահ եմ, որ ՍԴ դատավոր-անդամները պահպանելու իրենց արժանապատվությունը, որովհետև իրենք այս հորձանուտում միակ փրկօղակն են»:

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է 1995թ. հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի գնահատմամբ՝ սխալ է այն կարծիքը, որ ստեղծված իրավիճակում ուժեղ կողմը իշխանությունն է. «Իրականում իշխանությունը թույլ կողմն է, որովհետև միայն թույլ կողմը կարող էր գնալ նման քայլի և իրենց թուլությունից նեղսրտված, անցել են անօրինական քայլերի»:

Ըստ մեդիափորձագետի՝ հանրաքվեն ինչ արդյունք էլ ունենա, իշխանությունը, միևնույն է, պարտված է:

Հարցին՝ եթե դատավոր-անդամներից մեկ-երկուսը համաձայնեն գնալ վաղաժամ թոշակի, այդ դեպքում ինչ կլինի, Քոչարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ միայն մեկ դատավոր կարող է գնալ վաղաժամ թոշակի, որովհետև վերջինիս վրա ճնշումներն աննախադեպ են»:

Տիգրան Քոչարյանը, այդուհանդերձ համոզված է, որ այսօր ՍԴ դատավոր-անդամները ոսկե տառերով իրենց անունն են գրում հայոց պատմության մեջ:

Հաղորդման մյուս հյուրը՝ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հասցեին. «Ո՞վ է հաշվելու հանրաքվեի քվեաթերթիկները: Հաշվելու է Տիգրան Մուկուչյանը, ում Նիկոլ Փաշինյանն ասում էր կեղծարար»:

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որպեսզի ՍԴ դատավոր-անդամները գնան վաղաժամ թոշակի. «Վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքը վարչապետ աշխատող «ճիվաղի» կողմից փրփուրներից կախվել է նշանակում: Կոչ եմ անում ՍԴ դատավոր անդամներին չխաբվել և չօգտվել այդ օրենքից»:

 

 

ԼՐԱՀՈՍ
15:06 • 13/02
«Փեշմերգայի» կին մարտիկներն ատամներով հրապարակավ օձերի և ճագարների են պատառոտել՝ ի ցույց դնելով իրենց ուժը (լուսանկարներ)
14:57 • 13/02
«Երկնային հրեշտակ». բրիտանացի լուսանկարիչն ուշագրավ պատկեր է ֆիքսել երկնքում

14:53 • 13/02
Ռուսական ընկերությունը դատարանում կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարությունը հայկական կողմին բարձր գներով վաճառված ջերմատեսիլ նշանոցների վերաբերյալ
14:42 • 13/02
ՆԳ նախարարին ներկայացվող պարտադիր պահանջ չէ համակարգից լինելը, պաշտոնը քաղաքացիական է. ոստիկանապետին էլ կնշանակի վարչապետը՝ նախարարի ներկայացմամբ. Արմեն Խաչատրյանը՝ ՆԳՆ ստեղծելու նախագծի մասին
14:34 • 13/02
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իրավաբաններից կազմված «ՈՉ»-ի շտաբի է ստեղծում. հայտարարություն
14:32 • 13/02
Մարգո Ռոբին և Քրիստիան Բեյլը կնկարահանվեն ամերիկացի ռեժիսոր Դևիդ Օուեն Ռասելի նոր ֆիլմում
14:22 • 13/02
Առողջ սնունդ, ակտիվ կենսակերպ ու լավատեսություն. երիտասարդությամբ դստերը չզիջող 43-ամյա ամերիկուհին կիսվել է գեղեցկության գաղտնիքներով (լուսանկարներ)
14:17 • 13/02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է

դիտվել է 3120 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց Գոհար Ղումաշյանի հետ կատարվողը դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․Ամստերդամ Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցներից Գոհար Ղումաշյանը Բացառիկ կադրեր Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (video) Թող տղամարդկություն ունենա՝ հրաժարական տա (video) Գոհարը նորածին երեխա ունի․ մանրամասներ՝ ինչու և ինչպես են բերման ենթարկել Ղումաշյանին (video) Մեկա՛՝ իջնելու եք, իջնելու եք ու պատասխան տաք․ անհետ կորածի հարազատն՝ ԱԺ-ում (video) Թուրք սրիկաների հետ համագործակցածները պետք է ջրի երես ելնեն. Անաստաս Իսրայելյան (video) Նախընտրական ծրագրում Վեհափառին «հանգստի կոչելու» թեզ ամրագրելը հակասահմանադրական դրույթ է. Արշակ Սրբազան Վախկոտնե՛ր, կանանց դե՞մ եք կռիվ տալիս․ Ալիկ Ալեքսանյան (video) «Նիկոլի ողջ դեմքը բացահայտվեց. ի՞նչ էր ուզում ասել Դավիթին կալանավորելով․ Էլեանորա Մանանդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am