Ինչու՞ եք գնում ՍԴ յոթ հերոս-մարդկանց ոչնչացնելու հանրաքվեին. Մերուժան Տեր-Գուլանյանը դիմում է ժողովրդին (video)

Իշխանությունը պահելու միակ ճանապարհն ամեն օր որևէ սենսացիոն հայտարարությունն է: Մի օր մեկին են ձերբակալում, մյուսին հետապնդում, մյուսին արգելում Հայաստանից դուրս գալ: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին:

Հրապարակախոսի դիտարկմամբ՝ հանրաքվեն պետք է տեղի չունենա, բայց ամեն ինչ գնում է նրան, որ այն, անպայման, կայանալու է, որը շատ վտանգավոր է լինելու իշխանության համար. «Ես վստահ եմ, որ ՍԴ դատավոր-անդամները պահպանելու իրենց արժանապատվությունը, որովհետև իրենք այս հորձանուտում միակ փրկօղակն են»:

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է 1995թ. հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի գնահատմամբ՝ սխալ է այն կարծիքը, որ ստեղծված իրավիճակում ուժեղ կողմը իշխանությունն է. «Իրականում իշխանությունը թույլ կողմն է, որովհետև միայն թույլ կողմը կարող էր գնալ նման քայլի և իրենց թուլությունից նեղսրտված, անցել են անօրինական քայլերի»:

Ըստ մեդիափորձագետի՝ հանրաքվեն ինչ արդյունք էլ ունենա, իշխանությունը, միևնույն է, պարտված է:

Հարցին՝ եթե դատավոր-անդամներից մեկ-երկուսը համաձայնեն գնալ վաղաժամ թոշակի, այդ դեպքում ինչ կլինի, Քոչարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ միայն մեկ դատավոր կարող է գնալ վաղաժամ թոշակի, որովհետև վերջինիս վրա ճնշումներն աննախադեպ են»:

Տիգրան Քոչարյանը, այդուհանդերձ համոզված է, որ այսօր ՍԴ դատավոր-անդամները ոսկե տառերով իրենց անունն են գրում հայոց պատմության մեջ:

Հաղորդման մյուս հյուրը՝ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հասցեին. «Ո՞վ է հաշվելու հանրաքվեի քվեաթերթիկները: Հաշվելու է Տիգրան Մուկուչյանը, ում Նիկոլ Փաշինյանն ասում էր կեղծարար»:

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որպեսզի ՍԴ դատավոր-անդամները գնան վաղաժամ թոշակի. «Վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքը վարչապետ աշխատող «ճիվաղի» կողմից փրփուրներից կախվել է նշանակում: Կոչ եմ անում ՍԴ դատավոր անդամներին չխաբվել և չօգտվել այդ օրենքից»:

դիտվել է 740 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am