Փաշինյանն արդարացրեց նախկիններին

Նիկոլ Փաշինյանն ամեն օր զարմացնում է իրականությունից կտրված լինելու իր կարգավիճակով: Ազգային ժողովի հետ կառավարության հերթական հարցուպատասխանը վարչապետի ոչ սթափ տրամաբանությունը մի շարք հարցերում կրկին ուշադրություն գրավեց: Նախ չգիտես ինչու Նիկոլ Փաշինյանը որոշել էր սրբագրել շնաբարո դուսպրծուկների եւ հակապետական ուժերի մասին ԱԺ-ում ունեցած իր վերջին ելույթը: Եկել էր ասելու, որ ինքը ոչ մեկին չի սպառնացել, ու թող իրենց չհամեմատեն նախկինների հետ, որոնք ընդդիմախոսների մեքենաներ էին այրում, շենքերի մուտքերում վախեցնում, ծեծում: Փաշինյան ելույթը նախեւառաջ նվիրված էր Էդմոն Մարուքյանին, ով ինչպես սպասվում էր անարձագանք չթողեց.«Եթե դուք պիտի գաք այստեղ ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ մի հատ հարց պիտի տաս, ելույթս սրբագրեմ, պիտի արդարանամ, իմաստը դրա ո՞րն էր: Եվ մի բան էլ՝ կարո՞ղ է ձեր ֆեյսբուքի account-ը գողացել են, այդ ի՞նչ բան է խորհրդարանի նիստն այդպես անլրջացնել»:

Մարուքյանը պնդեց, որ իշխանության մոտ այլակարծության նկատմամբ չկա տարրական հարգանք. «Որ ասում եք՝ մենք որ սպառնացող լինեինք, եւ այլ…հենց ԱԺ ելույթից հետո Վանաձորում աուդիտով փնտրում են ԼՀԿ ներկայացուցիչներ: Ես ուզում եմ իմանալ՝ այդ ո՞վ է հանձնարարել աուդիտով հարցերի պլանի մեջ գրել, թե «Լուսավոր Հայաստանից» ձեր մոտ ո՞վ կա աշխատող»: Իսկ ինչ պատասխանեց Փաշինյանը.« Ես նայում եմ հիմա, թե դուք հեղափոխությունից հետո ոնց եք… Դուք, մի հատ նայենք ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ որ ինքը նստած է եղել: Նայենք ձեր տոնը, ձեր բառապաշարը, ձեր «վորդինգը», համեմատենք հիմիկվա հետ: Այո, վայելեք այն ազատությունը, որ հեղափոխությունը ձեզ բերել է, բայց գոնե ընդունեք դա: Դուք կարայիք Սերժ Սարգսյանի ներկայությամբ այդպե՞ս խոսել, եկեք նայենք վիդեոները, Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ձեր խոսակցության տոնայնությունը, մյուսների ներկայությամբ ու հիմա», ասաց Փաշինյանը ցույց տալով, թե ինչ դեմոկրատական բարքեր է հաստատված իր իշխանության ժամանակ: Փաշինյանը ըստ էության մոռացել է Սերժ Սարգսյանի ժամանակ իր խրոխտ ելույթները, հիմա ինչ, չենք կարող ասել, որ այն ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն է վայելել այդ ազատությունը:

Երկրորդ աբսուրդը վարչապետի՝ հանրաքվեի եւ տնտեսական ակտիվության միջեւ բացահայտած կապն էր: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի 2 ամիս տեւելիք քարոզարշավը արդյոք կարո՞ղ է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության վրա հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց. «2019 թվականի փորձը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործոնը, ի դեպ՝ նախորդ տարիների փորձը նույնպես դա ցույց տվեց, որ ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ այդ քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ ավելի կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունը էլ ավելի կմեծանա։ Համոզված եմ, որ ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենա քարոզարշավը տնտեսական ընդհանուր վիճակի վրա, այլեւ կունենա աշխուժացնող ազդեցություն»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում ստեղծվում է տուրիզմի նոր տեսակ՝ ընտրական տուրիզմ, նա կոչ արեց մեր հայրենակիցներին գալ եւ մասնակցել հանրքավեին: Ինչպես հասկանում եք, վարչապետի այս միտքն այլեւս մեկնաբանության կարիք էլ չունի, ուրիշ ինչ «կրուտիտ» պետք է անի Նիկոլ Փաշինյանը, ով անձնական ցանկությունն իրականացնելու համար պատրաստ է պետության բյուջեից շուրջ 3 միլիարդ դրամ ծախսել: Նախորդ ընտրություններից առաջ էլ տնտեսական հեղափոխություն էին խոստանում, ներդրումների հեղեղ, իսկ այն, ինչ կատարվեց ընտրություններից հետո շատ հուզիչ էր:
Իրականությունից կտրված հաջորդ բացահայտումը բանակի հետ էր կապված: Բանակում ինչպես հայտնի է վերջին շրջանում 43 օրում մենք ունեցել ենք 10 զոհ՝ ոչ մարտական գործողությունների պայմաններում: Իինչու, հարցադրմանն ի պատասխան Փաշինյանն ասաց խնդիրը հասկանալու համար այսօր պետք է գնանք ու տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում. «Ես այս վերջերս զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ ասում են՝ գողական ապրելակերպը մեր ազգային ինքնության պահպանման համար շատ կարեւոր է: Ես զարմացած եմ: Ճշտելու առիթ չեմ ունեցել պատգամավորների հետ, որոնց վերագրվում է, բայց խնդիրն այդտեղից է: Մենք բանակում վարտիքը փոխելու խնդիր ենք չէ՞ դրել իմ՝ վարչապետ դառնալուց հետո: Վարտիքները փոխվեց, լվացքի մեքենայով ապահովվեցին զորամասերը, հետո պարզվեց, որ մեր զինվորի արժանապատվության համար պրոբլեմ է, երբ որ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Դու հասկանո՞ւմ եք սա ինչ պրոբլեմ է: Երբ հանկարծ մի զինվոր հայտնվի, որը կրում է մի վարտիք, որն ուրիշի վարտիքների հետ լվացքի մեքենայի մեջ է եղել, դա կարող է այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծի»:
Այստեղ են ասել՝ իյա իրո՞ք, երբ նախկիններն ասում էին, թե բանակը հասարակության հայելին է, որ այն, ինչ կատարվում է քաղաքացիական կյանքում, տեղ է գտնում նաեւ բանակում, Փաշինյանը ամբիոններ էր ճոճում, նրան թվում էր բանակի ողջ խնդիրը վարտիքի եւ լվացքի մեքենայի մեջ է, այսօր, երբ ինքն է պետության ղեկավար, արդարանում է ճիշտ նույն ճանապարհով, որով նախկիններն էին անում:

Անի Սահակյան

դիտվել է 2789 անգամ
Լրահոս
Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am