Դանդաղ, բայց աստիճանաբար վարկանիշի անկում

Ռուսաստանցիների միայն 35 տոկոսն է այսօր վստահում նախագահ Վլադիմիր Պուտինին, 2019-ի սեպտեմբերի համեմատ նրա վարկանիշը նվազել է 4 տոկոսով: «Լևադա» կենտրոնը հրապարակել է հունվարին անցկացրած հարցման արդյունքները։
2017-ի նոյեմբերին Ռուսաստանի նախագահի վստահության վարկանիշը 59 տոկոս էր, այսինքն՝ 2 տարվա ընթացքում այն նվազել է 24 տոկոսային կետով՝ գրեթե 2 անգամ: Միևնույն ժամանակ աճել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի (13-ից մինչև 19 տոկոս) և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի (14-ից մինչև 17 տոկոս) վարկանիշները։ «Լևադա» կենտրոնն առաջին անգամ հրապարակել է նոր վարչապետ Միխայիլ Միշուստինի վարկանիշը. նրան վստահում է հարցվածների միայն 3 տոկոսը, 4-ը չի վստահում:

Բայց ուշագրավը այս թվերի մեջ, իհարկե, Պուտինի վարկանիշի շարունակվող անկումն է։ «Լևադա» կենտրոնը բաց հարց է տալիս վստահության վերաբերյալ, այսինքն` հարցվածներն իրենք են ասում, թե քաղաքական գործիչներից ում են վստահում: Փետրվարի 7-ին նման հարցում էր հրապարակել նաև «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը» (ВЦИОМ):

Պուտինի վստահության վարկանիշը, այս հարցման համաձայն, կազմել էր 30,6 տոկոս: 2019 թվականի օգոստոսից ի վեր, երբ Պուտինի վարկանիշը 30.4 տոկոս էր, ВЦИОМ-ը դադարել էր շաբաթը մեկ նման հարցումների հրապարակումը և անցել ամսական ռեժիմին: Փոխարենը ամեն շաբաթ փակ հարցման արդյունքներ սկսեցին հրապարակել, երբ ռուսաստանցիներին հարց են տալիս, թե նշված քաղաքական գործիչներից ում են վստահում: ВЦИОМ-ի նման փակ հարցման վերջին տվյալների համաձայն՝ Պուտինի վարկանիշը 73,1 տոկոս է, այսինքն, երբ ռուսաստանցիներին հարցնում են՝ նշված քաղաքական գործիչներից ո՞ւմ եք վստահում, նրանց մեծ մասը՝ 73,1 տոկոսն ասում է Պուտինին, երբ հարցնում են՝ ո՞ւմ եք վստահում, և չեն ներկայացնում կոնկրետ անուններ, Պուտինի անունը տալիս է հարցված ռուսաստանցիների միայն 30-35 տոկոսը։

«Պուտինի վարկանիշի մակարդակը երկար ժամանակ և կայուն անկում է ապրում, և նրա որոշ ելույթներ, ինչպես, օրինակ, հունվարի 15-ին նրա ուղերձը Դաշնային ժողովին ունեն ժամանակավոր ազդեցություն», - Ведомости-ին ասել է «Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը՝ հավելելով, թե սա շատ նկատելի անկում է: Սոցիոլոգի կարծիքով՝ այս անկումը նշանակում է, որ ռուսաստանցիները պարզապես հոգնել են Պուտինից: Գուդկովն ասում է նաև, որ ՌԴ նախագահի վարկանիշի անկումը սկսվել է վաղուց, անկումն անցնում է դանդաղ և աստիճանաբար, և սա ավելի բացահայտ միտում է, քան վարկանիշի կտրուկ ցատկերը: Ռուսաստանցիները դժգոհ են տնտեսության վիճակից և նորմալ փող աշխատելու անկարողությունից:

Պուտինը, հիշեցնենք, առաջին անգամ նախագահ է ընտրվել 20 տարի առաջ, 2014-ին լրանում է նրա նախագահության չորրորդ և վերջին ժամկետը, սակայն Մոսկվայում քչերն են հավատում, որ նա ինքնակամ կհեռանա մեծ քաղաքականությունից 2024 թվականից հետո։

Միաժամանակ Bloomberg-ը պարզել է, թե ինչ հույսեր է կապում Պուտինը Միշուստինի կառավարության հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է, որ Միխայիլ Միշուստինի նոր կառավարությունը կխթանի տնտեսության աճին, որն իր հերթին կբարելավի բնակչության բարեկեցության մակարդակը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով նոր կառավարության կազմին մոտ աղբյուրների: Նշվում է, որ նոր կառավարության անդամները բյուջետային ծախսերի բարձրացման կողմնակիցներ են։

Մասնավորապես, փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը Պուտինի հետ կառավարության նիստում խոստացել է հետևել «լիկվիցայիայի լուրջ ներարկմանը» տնտեսության մեջ: Նրա խոսքով՝ տարեկան մոտ 300 միլիարդ ռուբլի (4,7 միլիարդ դոլար) կծախսվի Բարեկեցության ազգային հիմնադրամից, և կառավարությունը սերտորեն կաշխատի Կենտրոնական բանկի հետ՝ խոշոր գնաճերից խուսափելու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2277 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am