Առանց Շենգենյան համակարգի՝ եվրոն իմաստ չունի. Եվրահանձնաժողովի նախագահ
Deutsche Welle-ն փոխանցում է,որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է.«Եվրամիության անդամ երկրները «չկարողացան» հաղթահարել փախստականների ճգնաժամը, և նախազգուշացրել է, որ միության տարածքում սահմանների վերականգնումը կոչնչացնի եվրոպական ներքին շուկան։Խնդրի լուծման համար միասին աշխատելու փոխարեն՝ ԵՄ անդամ պետություններն ուժեղացնում են սահմանների հսկողությունը, ինչը սպառնում է Շենգենյան համակարգի և, ընդհանուր առմամբ, ԵՄ-ի գոյությանը»: «Առանց Շենգենի, առանց եվրոպացի քաղաքացիների ազատ տեղաշարժի, առանց աշխատողների ազատ տեղաշարժի եվրոն իմաստ չունի....Դա վերաբերում է նաև Շենգենի, ազատ տեղաշարժի և ներքին շուկայի միջև կապին»,- հավելել է Յունկերը:
