Նոր Հայաստանում Արթուր Բաղդասարյան է բուծվում

Նոր Հայաստանում, նոր իշխանության թեւի տակ էլ Արթուր Բաղդասարյան է բուծվում ի դեմս Էդմոն Մարուքյանի:

Սկսենք հերթով: ՍԴ 7 դատավորներին տուն ուղարկելու հարցով սահմանադրական հանրաքվեի իրականացնելու հարցի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանն ու իր թիմը այնպիսի խրոխտ մեկնարկ վերցրեցին, թվում էր, թե գնալու են, ջարդեն կառավարության դռները, որտեղ ծրագրել են Հայաստան պետության դեմ մի դավադիր, հակապետական ծրագիր: Քանզի այդ ծրագրի արդյունքում խաթարվելու է Հայաստանի իրավական անվտանգությունը, պետության ժողովրդավարական, իրավական սկզբունքները գրվելու են սառույցին: Հետո պարզվեց, որ Էդմոնի վազքը մինչեւ այնտեղ է, որտեղ սկսվում է Փաշինյանի շահը, կամ որտեղից անդին վտանգ է սպառնում Փաշինյանի իշխանությանը: Համաձայնենք, լավ, որ չունեին 27 պատգամավոր եւ չէին կարող դիմել Սահմանադրական դատարան, իսկ ինչն է խանգարում պայքարել այս ապօրինի գործընթացի դեմ, ձեւավորել Ոչ-ի շտաբ, չվախենալ առճակատել իշխանության դեմ, ժողովրդին իրազեկել, թե որն է իշխանության իրական մտադրությունը:

Մարուքյանը երեկվա իր ասուլիսում երկար-բարակ ուզում էր համոզել, թե բոյկոտը ճիշտ է: «Մենք նախ ասում ենք, որ հանրաքվեն ամբողջությամբ ապօրինի է։ Այս պրոցեսն իրավական բեսպրիդելի ճանապարհով է առաջ գնում։ Հիմա էլ հարց է առաջանում, թե ովքեր են լինելու ճամբարներում։ Իշխանությունը սպասում է, որ ճամբարներ լինեն, որ դրանց վրա իր հրետանիով ու հետևակով ոչնչացնեն այդ ճամբարներին։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ հակասահմանադրական հանրաքվեի պրոցեսի մեջ չպիտի լինի մի քանի ճամբար, պետք է լինի այո-ի ճամբար միայն։ Իշխանություններին պետք է, որ լինի նաև «ոչ»-ի ճամբար, որ հակաքարոզչություն իրականացնի։ Թող մենակ Այո-ն քարոզեն, մեր ժողովուրդն էլ կորոշի՝ գնալ քվեարակության թե չէ։ «Ոչ»-ի ճամբար ունենալով, ստացվում է իշխանություններին շանս տալ տանել ատելություն, վերջում էլ մեկի նյարդերը տեղիք կտան և իրեն հայհոյողին քարով կխփի»,- ասում է նա:

Սա ոչ հիմնավոր, պարզունակ փաստարկ է: Դիցուք, ինչ կարող է ասել իշխանությունը Լուսավոր Հայաստանի մասին, ինչ հակաքարոզչություն կարող է իրականացնել, որը մարդկանց մոտ այսպես ասած եղանակ կփոխեր: Իհարկե, այսօր էլ իշխանական ճամբարից Մարուքյանի եւ նախկինների համագործակցության մասին են ակնարկներ հնչում, բացահայտ հայտարարություններ արվում, բայց այս սկզբունքով առաջնորդվելիս պիտի ոչինչ չանել, գնալ տուն: Որովհետեւ ցանկացած պարագայում իշխանությունում կգտնվի մեկը, ով նախկին բոբոներով կփորձի վարկաբեկել որեւէ ուժի: Եւ հետո, գոնե Մարուքյանի դեպքում այդ արգումենտը չաշխատող է, քանի որ նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ չնայած Փաշինյանն անձամբ էր նրան մեղադրում, բայց ի վերջո նրա հետ Ելք դաշինք կազմեց, ինչը նշանակում է՝ կամ Փաշինյանը սխալվել էր իր գնահատականում, կամ ինքն էլ էր Մարուքյանի հետ համագործակցում նախկինների հետ: Այո, պարոն Մարուքյանը ճիշտ է, Ոչ-ի ճակատում դիրքավորված ցանկացած մեկին իշխանությունը խրտվիլակի պես օգտագործելու է իր շնաբարո կրքերը հագուրդ տալու նպատակով, բայց ցանկացած հաջողություն զրկանքներ, զոհեր է պահանջում: Հատկապես, երբ նժարին պետության եւ նրա իրավական անվտանգության հարցն է դրված: Իսկ մարուքյանական դիրքորոշումը միայն ու միայն իշխանությանն է ձեռնտու:

Անի Սահակյան

դիտվել է 1439 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am