Նիկոլ Փաշինյանը մտադիր է կրկին փոխել կառավարության կառուցվածքը

 


Նիկոլ Փաշինյնաը մտադիր է կրկին փոխել կառավարության կառուցվածքը: Այս անգամ կառավարության կառուցվածքում կավելանա նախարարություններրի թիվը` առնվազն մեկով: Նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն` այժմյան ոստիկանության փոխարեն: Նախօրեին հրապարակվել է Հայաստանի
Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը` համաձայն որի ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն:

<< Անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների
Իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության
մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը։ Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե խորհրդարանական, և թե քաղաքացիական վերահսկողությանը։ Այս փոփոխությունը կենթադրի օրենսդրական բազայի, ինչպես նաև որոշ ներքին կառուցվածքային փոփոխություններ։
Քրեական նոր օրենսդրության կարգավորումների ու սկզբունքների լույսի
ներքո անհրաժեշտ է ոլորտային օրենսդրությամբ հստակեցնել նաև
ոստիկանության ֆունկցիաները քրեական դատավարության կարգով
իրականացվող նախաքննության առումով։ Մյուս կողմից, անհրաժեշտ է
հստակեցնել վարչական իրավախախտումների կանխարգելման ու
քննության ոլորտներում ոստիկանության տարբեր ծառայությունների
գործառույթները, համագործակցության մեխանիզմները։ Կարևոր է լինելու
նաև վերանայել սահմանային համալիր կառավարման պետական
գործառույթները ոստիկանությանը վերապահելու հարցը>>,- մասնավորապես նշվում է ռազմավարության մեջ, որը հրապարակվել է հանրային քննարկման։

Նշվում է նաև, որ անհրաժեշտ է ստեղծել Պարեկային ոստիկանություն` տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող ։
Կենտրոնն ունենալու է տեղեկատվական վերլուծության հնարավորություններ, ինչպես նաև փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ
Կենտրոնների մշտական հենակետեր: Հետագայում կենտրոնին կմիանա նաև
Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնը:
Կադրերի վերապատրաստման համատեքստում նախատեսվում է վերափոխել Ոսըիկանության ակադեմիան և վերանայել ոստիկանության համակարգի աշխատավարձերը:

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 2463 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am