Վենետիկի վրա թքած ունենալու նուրբ արվեստը

Իշխող մեծամասնությունում հիմարության մրցույթ է հայտարարված՝ «Ով այնպիսի ապուշություն դուրս կտա» խորագրի ներքո: Մրցույթի մասնակիցները այս պահին շատ չեն, բայց աճի միտումներ են գրանցվում՝ հաշվի առնելով ամեն հաջորդ օրվա ավելի տենդենցիոզ հայտարարությունները: Օրերս Պետաիրավական հանձնաժողովի անդամ , Իմ Քայլի պատգամավորն էր փորձում հիմնավորել միջազգային կառույցներից հանրաքվեի նախագծի հարցով խորհրդատվական կարծիք չլսելու պատճառների մասին. «Սահմանադրական փոփոխությունների հարցով Վենետիկի հանձնաժողովին չդիմելը, կարծում եմ՝ պետք է լինի բացառիկ պրակտիկա. սա բացառիկ իրավիճակ է, մենք բազմիցս ասել ենք, թե ինչու է բացառիկ, մեկի համար մեր փաստարկները կարող են համոզիչ թվալ, մյուսների համար՝ ոչ։ Բայց մենք շարունակում ենք աշխատանքը Վենետիկի հանձնաժողովի հետ, երեկ էլ Արդարադատության նախարարը հեռախոսազրույց է ունեցել հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյի հետ»,- հայտարարում էր Գրիգորյանը:
Ալեն Սիմոնյանն էլ ասում է. «ՀՀ իշխանությունը հաշվետու է եւ մի ընտանիքի անդամ է կազմում ՀՀ ժողովրդին՝ այն մարդկանց, որոնք մեզ քվեարկել են, եթե ՀՀ իշխանությունը նպատակահարմար կգտնի, եթե իրավական առումով ճիշտ կգտնի Վենետիկի հանձնաժողովի կամ որեւէ մեկ այլ մարմնի խորհրդակցական կարծիք հարցնել, մենք դա կանենք, մնացած բոլոր պարագաներում մենք հաշվետու են ՀՀ ժողովրդի առաջ»։

Սակայն, այդուհանդերձ, այս պահի դրությամբ առաջատարը Իմ Քայլի պատգամավոր Վահագն Հովակիմյանն է: Նա հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն անձնական հայտարարություններ է անում , որովհետև մի 10 տարի առաջ Սերժ Սարգսյանը նրան կաշառել է՝ տալով թանկարժեք ադամանդներով շքանշան : Այս հանճարեղ աբսուրդով է Հովակիմյանը բացատրում սահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը չհարցնելու իշխանության քայլը:

Հիշեցնենք, որ նախագծի քվեարկությունից հինգ պակաս ԵԽԽՎ-ն հայտարարություն տարածեց՝ կոչ անելով անհապաղ դիմել Վենետիկի հանձնաժողովին խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ: Եւ քանի որ իշխանությունը հասկանում է, որ այդ պարագայում կասեցվելու է իր ձեռնարկած հակաօրինական գործընթացը, որոշել է Վենետիկին կաշառակեր հռչակելու լոբբինգ անել: Իսկ 2009թ. Ջիանի Բուքիքիոյին պատվո շքանշան է շնորհվել ոչ թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի Հանրապետության անունից՝ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը նպաստելու և ՀՀ-ում իրավական բարեփոխումների իրականացման գործում ունեցած ներդրման համար: Բայց սա չէ գլխավորը:
Եւ ողջ խնդիրը Վենետիկի հանձնաժողովի նախագահի անձի ու նրա «մութ անցյալի» մասին չէ : Խոսքն այն մասին է, որ Հայաստանը` որպես ԵԽ լիիրավ անդամ, ունի ստանձնած պարտավորություն, որ Սահմանադրության փոփոխություն ենթադրող նախագիծը նախապես պետք է ուղարկվի տվյալ մասնագիտական հանձնաժողովին, ինչը չի արվել: Գուցե Հայաստանը վերադառնում է քարանձավային ժամանակաշրջանի եւ ցեղապետերն են որոշելու՝ ում ուտել, երբ եւ ինչպես, մի բան ակնհայտ է, որ մտածողությունը քարանձավային է:

Անի Սահակյան

դիտվել է 1068 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am