Փաշինյանի սեղանին Լավրովի փաթեթն է

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ Ռուսաստանի նախագահի ու արտգործնախարարի ուշադրության կենտրոնում, հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Россия Сегодня» գործակալությանը տված հարցազրույցում:

Վերջինս նշել է, որ անցած տարվա ապրիլին Մոսկվայում Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել և մշակել են հստակ առաջարկներ, որոնք թույլ կտան բարենպաստ միջավայր ստեղծել կարգավորման շուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու համար:

«Այդ առաջարկներից մի քանիսն արդեն իրագործվել են՝ իրավիճակը սահմանին և շփման գծում մնում է համեմատաբար հանգիստ, Երևանի և Բաքվի միջև ուղիղ կապ է գործում, կազմակերպվել են լրագրողների փոխադարձ այցեր, գերության մեջ գտնվող Զավեն Կարապետյանն ու Էլվին Իբրահիմովը ազատ են արձակվել, շարունակվում է աշխատանքը մյուս ձերբակալվածների ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը, հավելելով՝ այս ամենը վկայում է, որ կողմերը պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, ինչի մասին խոսվել է նաև երկու արտգործնախարարների՝ Ժնևում կայացած վերջին հանդիպման ժամանակ:

«Մոսկվան պաշտպանում է կողմերի այս տրամադրվածությունը, հիմա կան հիմքեր՝ աշխատանքները շարունակելու համար, կարևորը քաղաքական կամքի դրսևորումն է», - ընդգծել է Անդրեյ Ռուդենկոն:

Ռուսաստանը, փաստորեն, խոսում է անցյալ գարնանը կայացած համաձայնությունների մասին: Դա ապրիլին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների մասին է, որոնց ավարտին հետևեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը: Այդ ժամանակ նշեց, թե հիմնական արդյունքն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել արդեն մոտ ապագայում։

Մոսկովյան եռակողմ բանակցությունների ավարտին հետևեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես ասված է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են, որ մտադիր են շարունակել դիվանագիտական ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը։ Արձանագրված է, որ հակամարտող կողմերը շահագրգռված են շփման գծում իրավիճակի կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Կողմերը նաև պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի կալանավորված անձանց մտերիմների այցելությունը։ Նախարարները մարդկանց շփումների, լրագրողների փոխայցելությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ գործնական աշխատանք սկսելու պատրաստակամություն են հայտնել։ Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում։

Պատասխանելով մոսկովյան բանակցություններից իր սպասումների մասին հարցին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր․ - «Ես հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ մենք տվել արտաքին գործերի նախարարներին Ադրբեջանի նախագահի հետ, այդ հանձնարարականը կկատարվի: Իսկ այդ հանձնարարականը Վիեննայում մեր քննարկած հարցերի շրջանակը, մեր օրակարգերը, օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալ»: Նա հավելել էր, որ եռակողմ ձևաչափով բանակցությունների մեջ տարօրինակ բան չկա, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է. - «Այդպիսի պրակտիկա եղել է և կլինի: Ե՛վ Ռուսաստանի արտգործնախարարի հովանու ներքո կարող է լինել, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների: Այնպես որ, ոչ մի արտառոց և տարօրինակ բան չեմ տեսնում»:
Ռուսաստանի արտգործնախարարությունում այդ օրը կայացել էին ղարաբաղյան խնդրի կարգավորմանը նվիրված մի շարք հանդիպումներ։ Առավոտյան նախ հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Հետո կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով բանակցությունները, ինչից հետո էլ նրանց են միացել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Մինչև այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչության տարածած կարճ հաղորդագրության համաձայն, Կարասինի հետ հանդիպմանը քննարկվել էր բանակցային գործընթացի ներկայիս փուլն ու համանախագահող երեք երկրների ջանքերի կոորդինացումը։

Ավելի վաղ ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ հանդիպումը անցնում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Վիեննայում մարտի 23-ին կայացած առաջին պաշտոնական բանակցությունների լույսի ներքո:
Իսկ ապրիլի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ հանդիպումը անցնելու է եռակողմ ձևաչափով․ Մնացականյանի հետ հանդիպմանը ներկա է լինելու նաև Սերգեյ Լավրովը։ Վիեննայում կայացած բանակցություններից հետո նախ Հայաստանի վարչապետն էր զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ներկայացրել բանակցությունների ընթացքը, իսկ հաջորդ օրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վիեննայում կայացած հանդիպմանը հետևել էին Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունը, որում, մասնավորապես նշված էր, որ բանակցություններին Ալիևն ու Փաշինյանը ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և հետագայում կոնկրետ ու շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով։

Դեռ անցյալ տարվանից մի քանի առիթներով շեշտել ենք, որ Ռուսաստանը ղարաբաղյան բանակցություններում նորից ուզում է ստանձնել գլխավոր միջնորդի դերը, ինչպես դա եղել է 2009-2011 թվականներին, երբ Ռուսաստանի այդ տարիների նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախաձեռնել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շուրջ տասը հանդիպում։ Մեդվեդևի նախաձեռնությունը տապալվեց Կազանում 2011 թվականին, երբ վերջին պահին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել արդեն համաձայնեցված փաստաթուղթը:

Նկատելի է, որ ռուսական կողմը բռնել է այդ պրոցեսը ղեկավարելու գիծը, և, հավանաբար, ակնկալում է, եթե որևէ դրական տեղաշարժ լինի՝ ապա միայն Մոսկվայի միջնորդությամբ:

Ու պատահական չէ, որ Մոսկվան շեշտում է, որ Լավրովի մշակած առաջարկներով են կողմերը, այսպես ասած՝ առաջ ընթանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2984 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am