Փչանալու մեխանիկա, ափսոս էր իրավաբանը

Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը կխնայի ոմանց, չի փչացնի մասնագետներին, երբ սեղանին է դրված քաղաքական օրակարգ, բայց դա միայն թվում է: Իմ Քայլի ամենահեղինակավոր իրավաբան Վլադիմիր Վարդանյանը ձեզ օրինակ: Սահմանադրական հանրաքվեի հարցով վերջին օրերին նա գրեթե լռում էր, գոնե շրջանցում ակնհայտ հակաիրավական խութերը, բայց քանի որ ռեժիմը խուճապի մեջ է, մարտադաշտ է հանել ծանր հրետանուն: Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում խաչ քաշելով մասնագիտական երկարամյա կարիերայի վրա փորձում էր հրամցնել իրենց եփած ճաշը: Հանրաքվեի մասին օրենքի համաձայն ընտրատեղամասում պետք է լինի նաև ՍԴ որոշումը, եթե ՍԴ չդիմեն, ի՞նչ որոշում է դրված լինելու ընտրատեղամասում հարցին, Վլադիմիր Վարդանյանը անխռով պատասխանեց, որ որոշում չի լինելու:
«Ես, տարբեր երկրների փորձը հաշվի առնելով, ենթադրում եմ, որ եթե հարցը հանրաքվեով չլուծվի, կարող է խորքային ազդեցություն ունենալ, վերածվել խրոնիկ իրավիճակի, որի հանգուցալուծումը նույնիսկ այսօր շատ երկրներում նշմարված չէ: Գուցե այս լուծումը կդառնա իրավաչափ լուծում՝ օրինակ՝ դառնալով այլ մայրցամաքների կամ այլ եվրոպական պետությունների համար, որոնք նման խնդիրների են բախվում»,-ասաց պատգամավորը: Փաստորեն իշխանության մեր հանճարները կարծում են, որ իրենք նոր հեծանիվ են հորինել, որը օրինակ կարող է դառնալ այլ մայրցամաքների համար: Համաձայնեք անմեղսունակության եւ մարտնչող ինքնավստահության մեծ դոզա է պետք ունենալ այսպիսի հայտարարարություն անելու համար:
Մյուս աբսուրդը պարոն իրավաբանի կողմից, հարցին՝ հիմա դիմելու են Վվենետիկի հանձնաժողով, թե ոչ, Վարդանյանը կրկին նույն ինքնավսըահությամբ ասում է, թե սահմանադրական փոփոխությունների ժամանակ պարտադիր չէ դիմել: Իյա իրոք, կասեր դասականը, իսկ երբ է պարտադիր, եթե ոչ հենց այդ փոփոխությունների ժամանակ. «Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակում ենք ակտիվ աշխատել, բայց, քանի որ այս նախագիծը վերաբերում է այնպիսի փոփոխության, որի պարագայում Վենետիկի ասելիքը շատ քիչ է, ուստի իմաստ չկա նախագիծը ուղարկել։ Կան հարցեր, որոնք վերաբերում են Սահմանադրական փոփոխություններին և անպայման չէ դրանք ուղարկել միջազգային փորձաքննության»:
Վարդանյանի խոսքով՝ ՍԴ-ն անձնական շահագրգռվածություն ունի հարցի վերաբերյալ և տվյալ պարագայում հարցն ուղարկել ՍԴ ու ակնկալել քիչ թե շատ օբյեկտիվ որոշում որոշակի առումով խնդրահարույց է։ Ստեղծված իրավիճակում, պատգամավորի համոզմամբ, կա մի լուծում՝ դիմել ժողովրդին և հարցնել՝ ի՞նչ կարծիքի է գործող կարգավորումների մասին։
Վլադիմիր Վարդանյանը ճիշտ կանի պատասխանել հարցին՝ իսկ ԱԺ-ն ի դեմս իշխող ֆրակցիայի չունի՞ շահագրգռվածություն ՍԴ-ից ազատվելու եւ իր կրնկի տակ գործող ՍԴ ձեւավորելու հարցում, պատասխանը միանշանակ է ու դրական, հարց է առաջանում, իսկ ինչու է ձեզ կարելի հարցով որոշում կայացնել, իսկ ՍԴ-ին ոչ:

Անի Սահակյան

դիտվել է 1454 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am