Տիգրան Մուկուչյանն Արարատ Միրզոյանին ներկայացրել է հանրաքվեի «հապշտապ» անցկացման ռիսկերը և թե ինչ ծանրություն կունենա այն պետբյուջեի վրա

Փաստ օրաթերթը գրում է. Օրերս հայտնի դարձավ, որ «հին Հայաստանից մնացած» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, որը «հին Հայաստանից մնացած» ՍԴ անդամների հարցով հանրաքվեն պիտի կազմակերպի, ԱԺ-ում հանդիպում է ունեցել խոսնակ Արարատ Միրզոյանի հետ և քննարկել հանրաքվեի հետ կապված հարցեր։

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ Մուկուչյանը հանգամանալից ներկայացրել է հանրաքվեի «հապշտապ» անցկացման հետ կապված հնարավոր ռիսկերը, ինչպես նաև մանրամասնորեն «բացել» հանրաքվեի անցկացման ֆինանսական հատվածը, թե ինչքան ծանրություն կունենա այն պետբյուջեի վրա։

Ըստ մեր աղբյուրների, հանդիպմանն առանձին ուշադրություն է դարձվել հատկապես ընտրական հանձնաժողովներ կազմելու հարցին, քանի որ այն գործող իշխանությունների համար ունի առանցքային նշանակություն, ավելին, նրանց ամենացավոտ կողմերից մեկն է։


Բանն այն է, որ ներկայումս գործող իշխանությունները հանձնաժողովներում չունեն համապատասխան թվով «վստահելի» կադրեր, քանի որ ընդհանրապես տեղերում կադրերի խնդիր ունեն, այդ իսկ պատճառով որոշել են հնարավորինս ուժեղանալ այստեղ, չնայած իշխանության վերին էշելոններին զեկուցվել է, որ շատերն են պատրաստ իրենց «ծառայությունները մատուցել»:

Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցել է, որ Մուկուչյանը դժվարություններից ու ժամանակի սղությունից բողոքելուց հետո, այդուամենայնիվ, Միրզոյանին վստահեցրել է՝ ամեն ինչ կկազմակերպվի իդեալական։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 755 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am