10 ամենահետախուզվող հանցագործներից մեկին ձերբակալել են
CNN-ը հայտնում է ,որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները կարողացել են ձերբակալել գերատեսչության ցանկի 10 ամենահետախուզվող հանցագործներից մեկին՝ Մալոխ Ջեկորի Մեյսոնին,ով գտնվում էր հետախուզման մեջ՝ կապված 2 բանկի թալանման ու Դենվերում հրաձգության հետ: Նրա մասնակցությամբ հանցագործություններն իրականացվել էին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Գերատեսչության տվյալով՝ ձերբակալությունն առանց խոչընդոտների է իրականացվել: Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Մեյսոնին հայտնաբերել էին Կոլորադո նահանգի Թորնթոն քաղաքում:
